Գլխավոր տեղեկություն
Номер
N 645
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2002-23.10.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.568
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2001
Дата вступления в силу
16.07.2001

040.0645.16.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2001 թվականի N 645
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 01.08.02 N 1150-Ն)

2. Երևանի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետի ենթակայությամբ ստեղծել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

3. Երևանի քաղաքապետին`

ա) մեկշաբաթյա ժամկետում`

սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման.

Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհրդի կազմի վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով ծանուցել պետության կարիքների համար նրանց գույքը վերցնելու մասին.

գ) երկամսյա ժամկետում`

իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

(Պարբերությունն ուժը կորցրել է 05.10.01 N 950)

4.  Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում նախատեսել նաև հողամաս տրամադրելն առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով:

(4-րդ կետը խմբ. 01.08.02 N 1150-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան