Գլխավոր տեղեկություն
Номер
N 1450-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1350
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2007
Дата вступления в силу
27.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 195-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 

«
195. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և 2001 թվականի մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը պետական ոչ առևտրային կազմակերպություններին և պետական կառավարչական հիմնարկներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքների նվազագույն նորմատիվների վերանայում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
2007 թ.
նոյեմբերի
2-րդ տասնօրյակ
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան