Գլխավոր տեղեկություն
Номер
N 888-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2007-31.05.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1363
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2007
Дата вступления в силу
27.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2007 թվականի N 888-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1) հաստատել`

ա. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի,

բ. հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որոնցում 2008 թվականի ընթացքում շարունակվելու են իրականացվել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները.

2) առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.

3) սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման ժամանակահատվածում.

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը.

5) սույն որոշման N 2 հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` 2008 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին նպաստելու նպատակով ապահովել այդ մարմինների համապատասխան աշխատողների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներգրավված մասնագետների հետ:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2007 թ.

դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2007 թ. դեկտեմբերի 18-ը

2.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2007 թ. դեկտեմբերի 22-ը

3.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների մասին ստացված առաջարկությունների վերաբերյալ որոշումների ընդունումը

 

մինչև 2007 թ. դեկտեմբերի 30-ը

4.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի կազմման մեթոդական ցուցումների մշակումը և տրամադրումը

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2008 թ.
հունվարի 8-ը

5.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակումը և տրամադրումը

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2008 թ.
հունվարի 8-ը

6.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմումը և տրամադրումը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀգյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

մինչև 2008 թ.
հունվարի 10-ը

7.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադրի մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ)

ոլորտի 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2009-2011 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների` այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանումը և դրա մասին այդ մարմիններին տեղեկացումը. 
2) քննարկումների անցկացումը

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2008 թ.
հունվարի 12-ը

 

 

 

 

մինչև 2008 թ.
հունվարի 24-ը

8.

Տվյալ ոլորտում գլխադասային  չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցությունը

 

մինչև 2008 թ.
  հունվարի 24-ը
(ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

9.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի հայտերի (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2009-2011 թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակումը և ներկայացումը (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
  փետրվարի 16-ը

10.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ  2009-2011 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակումը և ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
  փետրվարի 23-ը

11.

ՀՀ պետական կառավարման մարմիններ

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
փետրվարի 23-ը

12.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների
2009-2011 թթ. ծրագրի նախագծի մշակումը, գնահատումը և ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
փետրվարի 23-ը

13.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2008-2010 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակումը և մանրամասն հիմնավորումներով ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
փետրվարի 23-ը

14.

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

15.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2009-2011 թթ. ծրագրի նախագծի քննարկումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2008 թ.
մարտի 8-ը

16.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

գլխադասային մարմինների և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմինների հետ` 2009-2011 թթ. միջնաժամկետ քաղաքականության փաստաթղթերը քննարկելու համար հանդիպումների անցկացումը (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2008 թ.
մայիսի 6-ը

17.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

պետական կառավարման մարմինների մշակած ՄԺԾԾ-ի հայտերից յուրաքանչյուրի առնչությամբ եզրակացության նախապատրաստումը և ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները հա-մակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2008 թ.
մայիսի 7-ը

18.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումների մեջ տեղ գտած փոփոխությունների նկարագրության, ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման  2009-2011 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2008 թ.
մայիսի 7-ը

19.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2009-2011 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացումը (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2008 թ.
մայիսի 9-ը

20.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ընդհանուր ծախսերում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման  2009-2011 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2008 թ.
մայիսի 13-ը

21.

 

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2009-2011 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացումը (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2008 թ.
մայիսի 21-ը

22.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2009-2011 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունումը

 

մինչև 2008 թ.
մայիսի 23-ը

23.

ՀՀ կառավարության աշխատակազմ

2009-2011 թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացումը

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2008 թ.
մայիսի 24-ը

24.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի մշակումը և ներկայացումը

տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև 2008 թ.
մայիսի 28-ը

25.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակումը և ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
մայիսի 28-ը

26.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության), ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2009-2011 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակումը և ներկայացումը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2008 թ.
մայիսի 31-ը

27.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի լրամշակված տարբերակի կազմումը և ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2008 թ.
հունիսի 10-ը

28.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի լրամշակված տարբերակի ներկայացումը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2008 թ.
հունիսի 17-ը

29.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ որոշումների ընդունումը

 

մինչև 2008 թ.
հունիսի 26-ը

30.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումներին համապատասխան
2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի ճշգրտումը (ըստ անհրաժեշտության) և ներկայացումը

ՀՀ կառավարություն

մինչև 2008 թ.
հուլիսի 1-ը

31.

ՀՀ կառավարության աշխատակազմ

2009-2011 թթ. ՄԺԾԾ-ի ներկայացումը

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2008 թ.
հուլիսի 19-ը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2007 թ.

դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ 

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2007 թ.

դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2004 թ.

դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ մշակույթի նախարար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ (խորհրդակցական ձայնի իրավունքով)`

 

Գ. Մինասյան - ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Բոստանջյան - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր

ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հ.Կարապետյան - ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար (համաձայնությամբ)
 

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2008, N 1033-Ն 30.12.2008, N 888-Ն
14.05.2008, N 243-Ն 31.05.2008, N 888-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան