ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2008 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշման հավելվածի`
1) N 1 աղյուսակի`
ա. «Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս.» տողի «Միջին դպրոց VIII» սյունակում «68» թիվը փոխարինել «102» թվով, նույն տողի «Ընդ. I - IX» սյունակում «664» թիվը` «698» թվով,
բ. «Ընտրովի առարկաներ» տողի «Միջին դպրոց VIII» սյունակում «102» թիվը փոխարինել «68» թվով, նույն տողի «Ընդ. I - IX» սյունակում` «644» թիվը` «610» թվով.
2) N 2 աղյուսակի`
ա. «Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս.» տողի «Միջին դպրոց VIII» սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով, նույն տողի «Ընդ. I -IX» սյունակում` «20» թիվը` «21» թվով,
բ. «Ընտրովի առարկաներ» տողի «Միջին դպրոցի VIII» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով, նույն տողի «Ընդ. I-IX» սյունակում` «19» թիվը` «18» թվով.
3) «Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագիր» գլխում`
ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:»,
բ. «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) «Արվեստ» բնագավառը ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներով, որոնք ներառում են նաև գիտելիքներ արվեստի պատմությունից ու տեսությունից:»,
գ. «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` նաև «Ես և շրջակա աշխարհը» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով:»,
դ) գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» կետով.
«ժ) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ և 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների` համամասնորեն առանձնացված դասաժամերից: Ընթացիկ առաջադիմությունը չի գնահատվում: Դասընթացի ավարտից հետո 9-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:».
4) «Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր» գլխի`
ա. «բ» կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,
բ. «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:».
5) «Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր» գլխի`
ա. «բ» կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,
բ. «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՍ. Սարգսյան
2008 թ. փետրվարի 25
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|