Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-028-4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.28/31(129) Հոդ.1226
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.11.2007
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
12.11.2007
Дата вступления в силу
12.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
25.09.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

2. «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Հակոբյան
Հ. Նաղդալյան
Վ. Կարախանյան
Կ. Կարապետյան
Մ. Մալխասյան
18.10.2007

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
19.09.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

4. «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Աժ պատգամավորներ
Ա. Աշոտյան
Կ. Ավագյան
10.09.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

5. ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
25.09.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կառավարություն
02.10.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

7. ա) «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
բ) ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Հ. Մարգարյան
Գ. Սարգսյան
28.08.2007
03.10.2007

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

8. ա) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
02.10.2007

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

    3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն

22.10.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) Երկաթուղային տրանսպորտի մասին
բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
06.11.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի գործունեության ծրագիր

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
26.09.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

4. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թ. տարեկան գործունեության ծրագիր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
22.10.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


12 նոյեմբերի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-028-4

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան