Գլխավոր տեղեկություն
Номер
N 1456-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2007
Дата вступления в силу
14.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1456-Ա

 

«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բնական գազի որոնողահետախուզական աշխատանքների իրականացման համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ հետևյալ նյութերը և միջոցները`

1) Դետոնացիոն քուղ A 571017

1000 (հազար) ֆուտ

2) Պերֆորատոր STP-1687- 401NT

150 (հարյուր հիսուն) հատ

3) Դետոնացիոն հավաք DET-3050-022HE

26 (քսանվեց) հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերի և միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը և միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան