Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
31 հունվարի 2008 թվականի N 72-Ա
«ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Ռուսալ-Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2004 թվականի նոյեմբերի 17-ի N C 24688, 2005 թվականի մայիսի 3-ի N C 8968, 2005 թվականի մայիսի 19-ի N C 10542, 2005 թվականի մայիսի 31-ի N C 1304, 2005 թվականի հուլիսի 22-ի N C 1959, 2005 թվականի օգոստոսի 16-ի N C 2292, 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N C 2496, 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N C 22860, 2005 թվականի սեպտեմբերի 30-ի N C 23057 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|