Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 312-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2008-01.01.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հոդ.8
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.10.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.10.2007
Дата вступления в силу
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

 

թիվ 312-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի նոյեմբերի 7-ի ««Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 31-ը սահմանելու մասին» թիվ 664-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի ««Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 31-ը սահմանելու մասին» թիվ 664-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 5
Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 312-Ն որոշմամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
___________ Տ. Սարգսյան
2 հոկտեմբերի 2007 թ.
Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 850-Ն հրամանով

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
____________ Վ. Խաչատրյան
____________ 2007 թ.

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/03

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական ընկերության և վերաապահովագրական ընկերության (այսուհետ՝ ապահովագրող) կողմից ձևավորվող տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման կանոնները:

2. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրերով կամ վկայագրերով (այսուհետ` պայմանագիր) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների վճարման) կատարման և հնարավոր ռիսկերի ծածկման նպատակով ձևավորում է տեխնիկական պահուստներ (այսուհետ՝ պահուստ)՝ համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

3.1) Ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարը.

3.2) Չվաստակած ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարի այն մասը, որն ապահովագրողը դեռևս չի վաստակել, և որը վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակահատվածին.

3.3) Վաստակած ապահովագրավճար` հաշվեգրած ապահովագրավճարի և չվաստակած ապահովագրավճարների պահուստի (առանց հաշվի առնելու օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժինը) մեծության փոփոխության տարբերությունը.

3.4) Եկամտաբերության նորմա՝ կյանքի ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների դիմաց եկամտի տոկոսային գործակից.

3.5) Կարգավորման ծախսեր՝ ապահովագրության պայմանագրից բխող պահանջն ուսումնասիրելու և վճարումն իրականացնելու հետ կապված ծախսեր, այդ թվում՝ պահանջի հիմքերի քննության, վնասների գնահատման և վճարումը կատարելու ծախսեր, իրավաբանական, դատական և պահանջի կատարման հետ կապված այլ ծախսեր.

3.6) Հաշվետու ժամանակաշրջան` ժամանակաշրջան, որի համար ներկայացվում է հաշվետվություն.

3.7) Կարգավորված պահանջ` պահանջը համարվում է կարգավորված ապահովագրական ընկերության կողմից հայտը բավարարելու և հատուցման չափը որոշելու, հատուցումը մերժելու կամ օրենքի ու այլ իրավական ակտերին համապատասխան` պահանջը անհետևանք թողնելու մասին որոշումը ընդունելու կամ ապահովադրի կողմից ապահովագրական հատուցումից գրավոր հրաժարվելու օրվանից:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

4.1) չվաստակած ապահովագրավճարների պահուստ (այսուհետ` ՉԱՊ),

4.2) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստ (այսուհետ` ՆՉՊՊ),

4.3) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (այսուհետ` ՏՉՊՊ),

4.4) հավասարակշռման պահուստ (այսուհետ` ՀՊ),

4.5) բոնուսների և զեղչերի պահուստ (այսուհետ` ԲԶՊ):

5. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

5.1) մաթեմատիկական պահուստ (այսուհետ` ՄՊ),

5.2) չվաստակած ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),

5.3) ապահովագրողին ներկայացված, սակայն չվճարված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),

5.4) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),

5.6) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):

6. Ապահովագրողն առնվազն յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ (ընթացիկ հաշվարկ) հաշվարկում է սույն կանոնակարգում նշված պահուստները (բացառությամբ՝ ՀՊ-ի, ՏՉՊՊ-ի և «դեպք առ դեպք» մեթոդով հաշվարկվող ՆՉՊՊ-ի) սույն կանոնակարգի 49-րդ կետի համաձայն՝ ապահովագրողի կողմից սահմանված ներքին ակտերին համապատասխան: Ընդ որում, պահուստները հաշվարկվում են նաև հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ (տարեկան հաշվարկ), ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով սահմանված ապահովագրական պորտֆելի փոխանցման օրվա դրությամբ:

7. ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին` հաջորդող տարվա համար (տարեկան հաշվարկ): ՆՉՊՊ-ի «դեպք առ դեպք» մեթոդով հաշվարկը կատարվում է ապահովադրի, շահառու կամ ապահովագրված անձի կողմից ապահովագրական ընկերությանը պահանջ ներկայացնելու ժամանակ:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Պահուստը ձևավորվում և հաշվարկվում է ապահովագրության յուրաքանչյուր դասի համար առանձին:

9. Պահուստները հաշվարկվում են յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով առանձին (բացառությամբ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի): Պահուստի հաշվարկման վիճակագրական մեթոդներ կարող են կիրառվել, եթե դրանք տալիս են գրեթե նույն արդյունքը, ինչ որ անհատական հաշվարկի դեպքում:

10. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն ներառող խառը պայմանագրերի գծով ապահովագրողը կյանքի ապահովագրության և ոչ կյանքի ապահովագրության մասերի համար ձևավորում է առանձին պահուստներ:

11. Կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողը ձևավորում է առանձին պահուստներ կուտակային ապահովագրության մասով (ՄՊ, ԲԶՊ) և ոչ կուտակային ապահովագրության մասով (ՉԱՊ, ՆՉՊՊ, ՏՉՊՊ, ԲԶՊ):

12. Ապահովագրողն իր մոտ հինգ տարի ժամկետով, պահպանում է պահուստների հաշվարկներն այնպես, որ հնարավոր լինի դիտարկել դրանց հաշվարկման տարրերն ըստ ապահովագրության առանձին դասերի, և եթե պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով, ապա՝ նաև ըստ յուրաքանչյուր պայմանագրի:

13. Այն պահուստներից, որոնցից թույլատրվում է նվազեցնել օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժինը, նվազեցումը կատարվում է վերաապահովագրողի կողմից ռիսկերի ստանձնումը հավաստող փաստաթղթերը (քովերնոթ, սլիփ և այլն) ստանալուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՉՎԱՍՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՉԱՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

14. Ապահովագրության տվյալ դասի գծով ՉԱՊ-ը յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների հանրագումարն է` նվազեցրած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով: Ապահովագրողի ընդհանուր ՉԱՊ-ն առանձին ապահովագրության դասերով հաշվարկված ՉԱՊ-երի հանրագումարն է:

15. Չվաստակած ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՉԱi = Աi * ՉՕi / ՊՕi,

որտեղ՝

ՉԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի չվաստակած ապահովագրավճարի չափն է,

Աi - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի չափն է,

ՉՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո,

ՊՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետն է` օրերով:

16. i - րդ պայմանագրի գծով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ`

ՎՉԱi = ՎԱi * ՎՉՕi / ՎՊՕi

որտեղ՝

ՎՉԱi - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարից հուսալի վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի մասով չվաստակած ապահովագրավճարի չափն է,

ՎԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի վերաապահովագրության գծով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի չափն է,

ՎՉՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վերաապահովագրության պայմանագրի չլրացած օրերի քանակն է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո,

ՎՊՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետն է` օրերով:

17. Այն դեպքում, երբ ապահովագրավճարի չափը փոփոխվող է ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, ապա դա պետք է հաշվի առնվի ՉԱՊ-ի հաշվարկման մեթոդի մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՎՃԱՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՆՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

18. ՆՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

18.1) ՆՉՊՊ-ի մեծությունը պետք է հիմնված լինի պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) և կարգավորման ծախսերի նախնական հաշվարկի վրա (նվազեցրած՝ հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք մասը): Ծախսերի նախնական հաշվարկը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր.

18.2) ՆՉՊՊ-ի հաշվարկում ոչ պայմանական չհատուցվող գումարները մասնակցում են այն դեպքում, երբ ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրողի կողմից պարտավորություն ամբողջ գումարը հատուցելը (ներառյալ ոչ պայմանական չհատուցվող գումարը) ապահովադրին կամ այն անձին, որին կատարվելու է վճարումը, հետագայում ոչ պայմանական չհատուցվող գումարը ետ ստանալու պայմանով.

18.3) ՆՉՊՊ-ի չափը պետք է բավարարի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չվճարված բոլոր պահանջների և դրանց կարգավորման ծախսերի վճարման համար.

18.4) ՆՉՊՊ-ի մեծությունը պետք է ներառի նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում չկարգավորված, սակայն նախորդ ժամանակաշրջանի վերջում ձևավորված ՆՉՊՊ-ն:

19. ՆՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է երկու մեթոդով`

19.1) «դեպք առ դեպք» գնահատում` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների առանձին-առանձին գնահատում` ներառյալ պահանջների հատուցման կարգավորման ծախսերը,

19.2) «միավոր պահանջի հատուցման միջին չափի» գնահատում, որը կարող է օգտագործվել ապահովագրության այն դասերի համար, որտեղ պահանջների` հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էականորեն չեն տատանվել:

20. «Դեպք առ դեպք» գնահատման ժամանակ ՆՉՊՊդեպք-ի հաշվարկում պահանջի գումարը հաշվարկվում է ապահովագրողի նախնական գնահատված մեծությամբ:

21. Միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով հաշվարկող ՆՉՊՊ-ն որոշվում է հետևյալ կերպ`

 

ՆՉՊՊմիջ = (Քչկարգ - Քդեպք) * Պմիջ,

Պմիջ

ՊՉ

 ՊՔ 

 

որտեղ`

ՆՉՊՊմիջ - ապահովագրության տվյալ դասի գծով ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստն է` հաշվարկված միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով.

Քչկարգ - ապահովագրության տվյալ դասի գծով մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների քանակն է.

Քդեպք - ապահովագրության տվյալ դասի գծով մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների քանակն է, որոնք գնահատվել են «դեպք առ դեպք» մեթոդով.

Պմիջ - ապահովագրության տվյալ դասի գծով պահանջների միջին մեծությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների կտրվածքով.

ՊՉ - տվյալ ապահովագրության դասի գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված, հատուցվելիք և չկարգավորված) չափն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում.

ՊՔ - ապահովագրության տվյալ դասի գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված, հատուցվելիք և չկարգավորված) քանակն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում:

22. Այն դեպքում, երբ ներկայացվել է պահանջ, սակայն դրա չափի մասին ապահովագրողին դեռևս ոչինչ հայտնի չէ, ապա այդ մասով ՆՉՊՊ-ն ձևավորվում է ապահովագրական գումարի չափով:

23. ՆՉՊՊ-ն նվազեցվում է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

24. Տվյալ ապահովագրության դասի գծով ՆՉՊՊ-ն «դեպք առ դեպք» մեթոդով յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված ՆՉՊՊդեպք-ի և «միավոր պահանջի հատուցման միջին չափի» մեթոդով գնահատված ՆՉՊՊմիջ-ի հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՆՉՊՊ-ն ապահովագրության առանձին դասերով հաշվարկված ՆՉՊՊ-ների հանրագումարն է:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

25. ՏՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

25.1) ՏՉՊՊ-ը ձևավորվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չտեղեկացված պահանջների դիմաց հնարավոր վճարումների բավարարման համար.

25.2) ՏՉՊՊ-ի հաշվարկում պետք է ներառվեն պահանջների կարգավորման (ներառյալ գնահատման) ծախսերը:

26. Տվյալ ապահովագրության դասի գծով ՏՉՊՊ-ն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն`

ՏՉՊՊ = Գտ * (Հտտ) ,

որտեղ`

ՏՉՊՊ - տվյալ ապահովագրության դասի գծով տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստի մեծությունն է.

Գտ - տվյալ ապահովագրության դասի գծով ՏՉՊՊ-ի գործակիցն է.

Հտ - հաշվետու ժամանակաշրջանում կարգավորված (փաստացի վճարված հատուցումների և ապահովագրության պայմանագրերի գծով կրեդիտորական պարտավորությունների) պահանջների և կարգավորման ծախսերի մեծությունն է.

Պտ - ՆՉՊՊ-ի մեծությունն է ՏՉՊՊ-ի հաշվարկման օրվա դրությամբ.

տ - հաշվետու տարին է:

27. Երեք և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողները Գտ-ն հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

Գտ = (ատ + ատ-լ + ատ-2)/3,

իսկ ատ, ատ-1 և ատ-2 որոշվում են հետևյալ կերպ`

ատ = գտտ-1, ատ-1 = գտ-1տ-2, ատ-2տ-2տ-3,

որտեղ`

բտ-3 - «տ-3» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-3» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-2 - «տ-2» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-2» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-1 - «տ-1» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-1» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

գտ-2 - «տ-2» տարում ներկայացված այն պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է, որոնք տեղի են ունեցել «տ-3» տարում.

գտ-1 - «տ-1» տարում ներկայացված այն պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է, որոնք տեղի են ունեցել «տ-2» տարում.

գտ - «տ» տարում ներկայացված այն պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է, որոնք տեղի են ունեցել «տ-1» տարում:

28. Մինչև երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար Գտ = 0.1:

29. Երկուսից մինչև երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրողը Գտ-ն հաշվարկում է հետևյալ բանաձևով`

 

Գտ = (ատ + ատ-լ)/2:

30. Այն դեպքում, եթե հաշվարկված Գտ գործակիցը փոքր է 0.1-ից, ապա հաշվարկներում օգտագործվում է Գտ = 0.1 գործակիցը:

31. ՏՉՊՊ-ի չափն ապահովագրական պորտֆելի փոխանցման դեպքում հաշվարկելու համար պետք է Գտ-ն բազմապատկել (Հտ + Պտ) հանրագումարին, որտեղ Հտ-ն հաշվետու տարում հունվարի 1-ից մինչև պորտֆելի փոխանցման օրը փաստացի կատարված հատուցումների ծավալը, ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորություններն ու կարգավորման ծախսերն են, իսկ Պտ-ն՝ հաշվարկման օրվա դրությամբ ներկայացված, սակայն չվճարված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) չափն է:

32. Ապահովագրողի ընդհանուր ՏՉՊՊ-ի մեծությունը ապահովագրության առանձին դասերով հաշվարկված ՏՉՊՊ-ների հանրագումարն է:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՄՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

33. Ապահովագրողը կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի կուտակային մասի չափով պարտավոր է ձևավորել մաթեմատիկական պահուստ:

34. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը առնվազն պետք է հավասար լինի ապահովագրության պայմանագրի կուտակային մասի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին` հանած տվյալ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական հատուցումները և տվյալ ապահովադրին որպես փոխառություն տրված գումարները: Եթե կյանքի ապահովագրության որևէ պայմանագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:

35. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՄՊi=(ՄՊiնախi+ԱՀii)+

Ներմուծեք նկարագրությունը_19422(ՄՊiնախij-ԱՀijij)*ԵՆij,

 

որտեղ՝

ՄՊi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով մաթեմատիկական պահուստի մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

ՄՊiնախ - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով կյանքի ապահովագրության պահուստի մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

Աi - հաշվետու ժամանակաշրջանում ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների չափն է.

ԵՆij - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ներդրումների հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրվա եկամտաբերության գործակիցն է.

ԱՀi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական հատուցումների մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում.

Փi - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

j - հաշվետու ժամանակաշրջանի օրն է.

n - հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակն է.

Աij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների գումարն է.

ԱՀij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրին վճարված ապահովագրական հատուցումների մեծությունն է.

Փij - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետվու ժամանակաշրջանի j-րդ օրը:

36. ՄՊ-ի մեծությունը կարող է նվազեցվել օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ԲԶՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

37. ԲԶՊ-ն հաշվարկվում է բոլոր այն պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են պայմանագրում նշված պայմանների ի հայտ գալու դեպքում կատարել վճարումներ ապահովադրին ապահովագրողի շահույթից (բոնուս) և (կամ) ապահովագրավճարների մասնակի նվազեցում (զեղչ):

38. Բոնուսները և զեղչերը չեն ներառում ՄՊ-ում եկամտաբերության նորմայի հիման վրա հաշվարկված շահույթից կատարվող վճարումները:

39. ԲԶՊ-ն հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով առանձին: Ապահովագրողի ընդհանուր ԲԶՊ-ն առանձին պայմանագրերով ձևավորված ԲԶՊ-ների հանրագումարն է:

40. Մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԲԶՊi = (1-

ՉՕi

)*Վi,

 ՊՕi 

որտեղ`

ԲԶՊi - մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի չափն է.

ՊՕi - պայմանագրի գործողության ժամանակն է` օրերով.

ՉՕi - պայմանագրի գործողության ավարտին մնացած ժամանակն է` օրերով.

Վi - որպես բոնուս կամ զեղչ վճարման ենթակա գումարն է:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՀՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

41. ՀՊ-ը պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ապահովագրության յուրաքանչյուր դասի համար՝ առանձին: Ապահովագրողի ընդհանուր ՀՊ-ն ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկված ՀՊ-ների հանրագումարն է:

42. ՀՊ-ը ձևավորում են այն ապահովագրողները, որոնք տվյալ ապահովագրության դասի գծով գործունեություն են ծավալել առնվազն երեք տարի:

43. Ապահովագրողը ձևավորում է հավասարակշռման պահուստ, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`

42.1) վերլուծվող ժամանակահատվածում վնասաբերության ցուցանիշի միջինից ստանդարտ շեղումը 5% և ավելի է,

42.2) եթե վերլուծվող ժամանակահատվածում առկա է առնվազն մեկ տարի, որում փաստացի հատուցումները գերազանցել են տվյալ տարում վաստակած ապահովագրավճարների ծավալի 100% -ը:

43. Մինչև տասնհինգ տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար վերլուծվող ժամանակահատված է համարվում նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածը, իսկ տասնհինգ և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` նրա գործունեության վերջին տասնհինգ տարիները:

44. Տվյալ տարում վնասաբերության ցուցանիշն ապահովագրության տվյալ դասի գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՎՆտ = (Հտ - ՀՎտ)/ԱՎտ ,

որտեղ՝

ՎՆտ - վնասաբերության ցուցանիշն է տվյալ տարում.

Հտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության դասի գծով պահանջներն են (կատարված ապահովագրական հատուցումները, կրեդիտորական պատավորությունները և ՆՉՊՊ-ն).

ՀՎտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության դասի գծով պահանջներում (կատարված ապահովագրական հատուցումները, կրեդիտորական պատավորությունները և ՆՉՊՊ-ն) օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի կողմից կատարված ապահովագրական հատուցումներն են.

ԱՎտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության դասի գծով վաստակած ապահովագրավճարների ծավալն է՝ նվազեցրած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

45. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապահովագրողը համեմատում է հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը վերլուծվող ժամանակահատվածի վնասաբերության միջին տարեկան ցուցանիշի հետ: Եթե հաշվետու տարում վնասաբերության փաստացի ցուցանիշը փոքր է վերլուծվող ժամանակահատվածի միջին վնասաբերության ցուցանիշից, ապա այդ տարբերության չափով հատկացումներ են կատարվում ՀՊ-ին: Եթե հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը մեծ է վելուծվող ժամանակահատվածի միջինից, ապա ՀՊ-ից կարող են միջոցներ հատկացվել հաշվետու տարվա միջինից բարձր վնասը ծածկելու համար:

46. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՊ = ՀՊն + ՎԱտ * (ՎՆ-ՎՆՓ) ,

որտեղ`

ՀՊ - հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի մնացորդի չափն է տվյալ ապահովագրության դասի գծով.

ՀՊն - հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ ապահովագրության դասի գծով ՀՊ-ի մնացորդն է.

ՎԱտ - հաշվետու տարվա ընթացքում վաստակած ապահովագրավճարների գումարն է` տվյալ ապահովագրության դասի պայմանագրերի գծով.

ՎՆ - հաշվետու տարվան նախորդող տարիների վնասաբերության ցուցանիշի միջին թվաբանականն է.

ՎԱՓ - վնասաբերության փաստացի ցուցանիշն է հաշվետու տարում.

տ - հաշվետու տարին է:

47. Տվյալ ապահովագրության դասի գծով ձևավորված ՀՊ-ի մեծությունը չի կարող գերազանցել հաշվետու օրվա դրությամբ այդ ապահովագրության դասի գծով ընդհանուր ապահովագրական գումարի մեծությունը:

48. Եթե ՀՊ-ի հաշվարկային մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

49. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ապահովագրողը սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան հաստատում է ապահովագրական պահուստների ձևավորումը կանոնակարգող ներքին ակտ: