Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 1434-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մաքսազերծումից հետո նախարարությունից հետ վերցնել «Airbus A-319-132» մակնիշի ինքնաթիռը (սերիական համարը` 913, թողարկման տարեթիվը` 1998 թ., թռիչքաժամաքանակը` 3707,7 ժամ, V10451 և V10454 սերիական համարներով IAE V2524A5 մակնիշի երկու շարժիչով հանդերձ)` սկզբնական հաշվեկշռային արժեքով, և այն նույն հաշվեկշռային արժեքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հայտի հիման վրա` սահմանված կարգով ձևակերպել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնաթիռի վերագրանցումը համապատասխան ռեեստրում։
3. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված ինքնաթիռն օգտագործել Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկման նպատակով` շահագործումն իրականացնելով «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
1) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված ինքնաթիռի` 2007 թվականի շահագործման ծախսերի ֆինանսավորման համար «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գումար հատկացնելու վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ինքնաթիռի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներգրաված վարկի և տոկոսագումարների սպասարկման ծախսերը համարել ներքին պարտք և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության 2008 և հետագա տարիների պետական բյուջեներում նախատեսվող գումարները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնելու վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|