Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-25.11.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.81
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
01.02.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.02.2007
Дата вступления в силу
11.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607050

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.11.07 N 179-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 24.11.07 N 179-Ն)

1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովում համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը :

Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք:

(1-ին կետը փոփ. 24.11.07 N 179-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 24.11.07 N 179-Ն)

3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի
թիվ 17-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19335

(հավելվածը փոփ. 24.11.07 N 179-Ն)