Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 348-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.11.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
22.11.2007
Дата вступления в силу
17.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 նոյեմբերի 2007 թ. թիվ 348-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷԼԱՆԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ԷԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 31-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԷԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ գործունեությունը «ք. Երևան, Մաշտոցի պողոտա, թիվ 16 շենքի 20 և 29 առևտրի սրահ» հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 22
Երևան