Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 997-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 9855.473.0 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 888.341.7 հազ. դրամ,
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 1072.440.0 հազ. դրամ,
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 933.736.0 հազ. դրամ,
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 877.700.0 հազ. դրամ,
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին`1248.770.0 հազ. դրամ,
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 1384.800.0 հազ. դրամ,
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 941.123.9 հազ. դրամ,
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 828.289.4 հազ. դրամ,
9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 783.500.0 հազ. դրամ,
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 896.772.0 հազ. դրամ։
(1-ին կետը փոփ. 27.09.07 N 1123-Ա)
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել սույն որոշման համապատասխանաբար NN 1-10 հավելվածներով նախատեսված աշխատանքները:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացները կազմակերպվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» մասի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով, եթե դրանց ձեռքբերումը հնարավոր չէ իրականացնել մրցույթի ձևով:
ա. սահմանված պահանջները չեն տարածվում N 1 հավելվածի 1.29-րդ, N 2 հավելվածի 1.62-րդ, N 3 հավելվածի 1.17-րդ, 1.18-րդ և 1.19-րդ, N 5 հավելվածի 1.24-րդ, 2.7-րդ, 2.8-րդ, 5.1-5.16-րդ, N 6 հավելվածի 1.1-ին, 1.5-րդ, 1.20-րդ, 1.21-րդ, 2.12-րդ և 2.13-րդ, N 7 հավելվածի 1.4-րդ և 3.1-ին, N 10 հավելվածի 1.23-րդ, 1.24-րդ և 2.6-րդ կետերի վրա.
2) եթե գնվելիք աշխատանքների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի հիսնապատիկը, ապա տվյալ գնումն իրականացնելու համար կազմակերպվում է գնման առանձին ընթացակարգ.
3) եթե աշխատանքների գնման առարկայի բնութագրով նախատեսվում է, որ պատվիրատուն`
ա. մինչև աշխատանքի ամբողջ ծավալով կատարումը` կապալառուին պետք է կատարի վճարումներ, այդ թվում` կանխավճարի ձևով, ապա գնման պայմանագրով նախատեսվում է, որ պատվիրատուն յուրաքանչյուր դեպքում վճարում կատարելիս կատարում է պահումներ` վճարման ենթակա գումարի 5 տոկոսի չափով: Աշխատանքն ամբողջ ծավալով ընդունելուց հետո պատվիրատուն կապալառուին վճարում է կատարված պահումների գումարի 50 տոկոսը, իսկ մնացած գումարը վճարվում է աշխատանքի արդյունքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել կամ առաջացել են թերություններ, ապա պահված գումարը կապալառուին վճարվում է վերջինիս հաշվին թերությունների վերացումից և դրանք պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո: Գնման պայմանագրով երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 365 օրացուցային օրը,
բ. կատարվելիք աշխատանքների դիմաց գումարները կապալառուին պետք է վճարի ամբողջ ծավալով աշխատանքի ընդունումից հետո, ապա գնման պայմանագրով նախատեսվում է, որ կապալառուին վճարվում է գումարի 97,5 տոկոսը, իսկ մնացած գումարը պահվում է և վճարվում աշխատանքի արդյունքի համար սույն կետով սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել կամ առաջացել են թերություններ, ապա պահված գումարը կապալառուին վճարվում է վերջինիս հաշվին թերությունների վերացումից և դրանք պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո։ Պահված գումարների դիմաց կապալառուն կարող է պատվիրատուին ներկայացնել այդ չափով բանկային երաշխիք, որի հիման վրա գումարը վճարվում է կապալառուին: Բանկային երաշխիքի գործողության ժամկետը չպետք է պակաս լինի սույն կետում նշված երաշխիքային ժամկետից:
(3-րդ կետը լրաց. 23.11.07 N 1433-Ա)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` իրականացնել հսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
(N1 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
(N2 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա, փոփ., լրաց. 27.12.08 N 1606-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
(N3 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
(N4 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 5 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
(N5 հավելվածը խմբ. 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 6 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ծրագրերի անվանումը գումարը Կոտայքի մարզպետարանի գծով, այդ թվում՝ 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով 1.1 Նոր Հաճնի թիվ 2 միջն. դպրոցի շենքի հիմնանորոգում 38419,2 1.2 Բյուրեղավանի թիվ 1 դպրոցի շենքի հիմնանորոգում 39215,0 1.3 Արգելի մ/դ հիմնանորոգում 29428,0 1.4 Նոր Երզնկա համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում 34314,0 1.5 Քանաքեռավան համայնքի մ/դ հիմնանորոգում 59836,1 1.6 Մրգաշեն համայնքի մ/դ հիմնանորոգում 34334,0 1.7 Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի 15+000 կմ 18+000 (Ողջաբերդ գյուղի հատված) 3 կմ հատվածի հիմնանորոգում 40143,0 1.8 Եղվարդի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում և կոյուղու կոլեկտորի վերականգնում:4.5 կմ երկարությամբ ցանցի կառուցում և 300 գծամետր կոյուղու կոլեկտորի հիմնանորոգում 49227,2 1.9 Զովունիի կոյուղու ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ խողովակաշարի հիմնանորոգում ցանցի տարբեր հատվածներում 23008,4 1.10 Բուժականի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ խողովակաշարի անցկացում, ՕԿՋ-ի հիմնանորոգում 29639,9 1.11 Զովաշենի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ խողովակաշարի կառուցում 7879,1 1.12 Հրազդանի ներթաղամասային ճանապարհների և բակերի ասֆալտապատում:13.0 հազ. քառ.մ ասֆալտապատ ծածկույթի նորոգում: 34102,0 1.13 Աբովյանի ներթաղամասային ճանապարհների և բակերի ասֆալտապատում:9.0 հազ. քառ.մ փոսային հատվածների հիմնանորոգում: 39276,2 1.14 Չարենցավանի ներթաղամասային ճանապարհների և բակերի ասֆալտապատում:5.0 հազ. քառ.մ ասֆալտապատ ծածկույթի հիմնանորոգում: 21560,0 1.15 Բալահովիտ-Գեղաշեն ճանապարհի փոսային նորոգում 14709,0 1.16 Ալափարսի խմելու ջրի ներքին ցանցի և ՕԿՋ-ի վերանորոգում Համայնքի միջոցներով կազմվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը և անցել փարձաքննություն: 89269,5 1.17 Հրազդանի բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում՝՝ 14600 քառ.մ ընդհանուր մակերեսով 59880,3 1.18 Աբովյանի բազմաբնակարանային շենքերի հարթ տանիքների վերանորոգում՝ 14600 քառ.մ ընդհանուր մակերեսով 59227,6 1.19 Չարենցավանի բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում՝ 14600 քառ.մ ընդհանուր մակերեսով 59817,6 1.20 Ակունք համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 12000,0 1.21 Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոցի մասնաշենքի հիմնանորոգում 7104,2 2 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով 2.1 Արզնիի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ ջրագծի կառուցում 19558,3 2.3 Հացավանի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 2 կմ ջրագծի կառուցում 9949,6 2.4 Զառի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ ջրագծի կառուցում 14981,8 2.5 Բալահովիտի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ ջրագծի կառուցում 19853,3 2.6 Գառնիի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 4 կմ ջրագծի կառուցում 34993,3 2.7 Մեղրաձորի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ երկարությամբ ներքին ցանցի կառուցում 58087,4 2.8 Արտավազի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ նոր ջրագծերի կառուցում 19599,7 2.9 Քաղսի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում, 5 կմ ներքին ցանցի, պոմպակայանի և ՕԿՋ-ի կառուցում: 49256,9 2.10 Չարենցավանի փախստականների թաղամսի գազաֆիկացում (բազմաբնակարան շենքերի և քոթեջների արտաքին ցանցի կառուցում) 16993,4 2.11 Նոր Արտամետի գազամատակարարման վերականգնում և բնակարանների գազաֆիկացում 19106,0 2.12 Արա համայնքի 7 կմ գազատարի և ներքին ցանցի կառուցում 27489,6 2.13 Գեղարդ համայնքի գազաֆիկացում 8870,9 2.14 Պտղնիի ոռոգման համակարգի վերակառուցում՝ 6 կմ ոռոգման ցանցի կառուցում 29987,9 2.15 Նոր Գյուղ ոռոգման ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ ոռոգման ջրագծի կառուցում 14621,7 2.16 Աղավնաձորի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3,5 կմ ցանցի կառուցում 29667,0 2.17 Մարմարիկի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 2 կմ ջրագծի կառուցում 17490,7 2.18 Սոլակի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 2 կմ երկարությամբ ջրագծի և 100 խոր.մ տարողության ՕԿՋ-ի կառուցում 14421,7 2.19 Արզականի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3 կմ ներքին ցանցի կառուցում և նոր խողովակաշարի անցկացում 24237,9 2.20 Զորավանի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում 8 կմ ջրագծի կառուցում 24521,7 2.21 Մրգաշենի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ ջրագծի կառուցում 29139,9 2.22 Արամուսի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 6 կմ ցանցի կառուցում 22920,9 2.23 Գողթի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 3,5 կմ նոր ջրագծի կառուցում 19858,3 2.24 Կամարիսի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 5 կմ ջրագծի կառուցում 24537,9 2.25 Ձորաղբյուրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 2 կմ ջրագծի և 200 խոր. մ ՕԿՋ-ի կառուցում և պոմպակայանի հիմնանորոգում 34465,9 3 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 3.1 Պռոշյան գյուղի ներտնտեսային ցանցի վերանորոգման համաֆինանսավորում («Եղվարդ» ՋՕԸ) 660,0 3.2 Մրգաշեն գյուղի ներտնտեսային ցանցի վերականգնման համաֆինանսավորում («Եղվարդ» ՋՕԸ) 8890,0 3.3 Քասախ գյուղի ներտնտեսային ցանցի վերականգնման համաֆինանսավորում («Եղվարդ» ՋՕԸ) 7180,0 3.4 Գ. Նոր Գեղի գյուղի ներտնտեսային ցանցի վերականգնման համաֆինանսավորում («Նաիրի» ՋՕԸ) 648,0 3.5 Արգել գյուղի ներտնտեսային ցանցի վերականգնման համաֆինանսավորում («Նաիրի» ՋՕԸ) 420,0 Ընդամենը 1384800,0
(հազար դրամ)
Ջրագծի երկարությունը 8 կմ: Նախահաշվային արժեքը` 100.0 մլն. դրամ:
(N6 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ծրագրերի անվանումը գումարը Շիրակի մարզպետարանի գծով, այդ թվում՝ 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով 1.1 Գյումրի քաղաքի թիվ 27 դպրոցի երկու մարզադահլիճների հատակների և կաթսայատան հիմնանորոգում՝ 420 աշ/տեղ 23996,7 1.2 Ախուրյանի թիվ 1 դպրոցի կաթսայատան կառուցում, գազաֆիկացում և ներքին ջեռուցման համակարգի հիմնանորոգում՝ 420 աշ/տեղ 18064,1 1.3 Աշոցք գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգում՝ 60 հաճ/տեղ 29587,2 1.4 Արթիկ քաղաքի «Մովրովի» սելավատար հունի հիմնանորոգում (Արթիկ քաղաքի տարածք) 7853,2 1.5 Փանիկ գյուղի սելավատար հունի մաքրում (գ. Փանիկի գյուղամիջյան տարածք) 1916,3 1.6 Մեծ Մանթաշ գյուղի սելավատար հունի երկու կամուրջների ե/բ խողովակների փոխում (գ. Մեծ Մանթաշի գյուղամիջյան տարածք) 5866,3 1.7 «Ջաջուռչայ» գետի հունի մաքրում (գ. Ազատանի տարածք) 6825,6 1.8 Մարալիկ քաղաքի Գագարին փողոցի հիմնանորոգում և ասֆալտապատում 29458,1 1.9 Գյումրի քաղաքի թիվ 30 դպրոցի բակային և հարակից տարածքների բարեկարգում և ասֆալտապատում 39428,8 1.10 Գյումրի-Կապս-Ամասիա ՊԿ 0+00-ից ՊԿ 11+00 1.1 կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում 145461,2 1.11 Ամասիա, Բերդաշեն, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնարիճ ու Շաղիկ գյուղերի միջհամայնքային (հողային ծածկույթով) ճանապարհների նորոգում 29666,0 1.12 Արթիկ քաղաքի 300մմ տրամագծի 1կմ երկարության կոյուղու կոլեկտորի, 150մմ տրամագծի 1.5կմ երկարության կոյուղու ներքին ցանցի կառուցման աշխատանքներ 28049,3 1.13 Գյումրի քաղաքի թվով 30 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 238978,2 1.14 Գյումրի քաղաքի «ԱՆի» թաղամասի թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 16600,0 1.15 Արթիկ քաղաքի թվով 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 83709,5 1.16 Ամասիա գյուղի թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 23301,6 1.17 Կաքավասար, Փոքր Սարիար և Ձորաշեն գյուղերի խմելու ջրագծերի հիմնանորոգում 13906,6 1.18 Հայկաձոր գյուղի խմելու ջրի հին հորատանցքի վերանորոգում ու նոր խորքային պոմպի տեղադրում 1963,7 1.19 Գյումրի քաղաքի Նորվեգական 1 և 2 թաղամասերի շին. աղբից մաքրում,տեղափոխում և թաղամասերի բարեկարգում (4000քառ.մ) 19487,1 1.20 Վահրամաբերդ գյուղի ապամոնտաժված տնակային թաղամասի շին. աղբից մաքրում, տեղափոխում 6833,9 2 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով 2.1 գ. Առափի՝ Յ. Խաչատրյանի կիսակառույց բնակելի տան կառուցում 9219,0 2.2 գ. Առափի՝ Ա. Զիրոյանի կիսակառույց բնակելի տան կառուցում 7856,6 2.3 գ. Շիրակ` Կ.Ավետիսյանի կիսակառույց բնակելի տան կառուցում 9254,8 2.4 Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի «Մարզական բարձրագույն վարպետության» դպրոցի կաթսայատան կառուցում և գազաֆիկացում՝ 46 հաճ/տեղ 14292,3 2.5 ՀՀ Շիրակի մարզում թվով 6 հակակարկտային կայանների կառուցում և ձեռքբերում 59906,9 2.6 Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի Պ. Սևակ 13 բ/շ (190 բնակարան) բակի բարեկարգում և ասֆալտապատում 49968,1 3 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով 3.1 Գյումրի քաղաքի «ԱՆի» թաղամասի թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 549,0 4 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 4.1 գ. Ծաղկուտ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 752,4 4.2 գ. Գառնառիճ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 1036,8 4.3 գ. Բերդաշեն՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 925,2 4.4 գ. Արեգնադեմ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 1465,2 4.5 գ. Ձորաշեն՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 921,6 4.6 գ. Սիզավետ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 1144,8 4.7 գ. Թավշուտ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 1332,0 4.8 գ. Ջրառատ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 2064,7 4.9 գ. Հովունի՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 2473,2 4.10 գ. Գուսանագյուղ՝ գյուղ. տեխնիկայի ձեռքբերման և խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման համաֆինանսավորում 1532,0 4.11 գ. Ղազանչի՝ խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման համաֆինանսավորում 1027,8 4.12 գ. Հայկասար՝ գազաֆիկացման համաֆինանսավորում 448,2 4.13 Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ գազաֆիկացման համաֆինանսավորում 4000,0 Ընդամենը 941123,9
(հազար դրամ)
(N7 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 8 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ծրագրի անվանումը Գումարը Սյունիքի մարզպետարանի գծով, այդ թվում` 3 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով 1.1 Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով չշահագործվող, վերականգնման ենթակա անհատական բնակելի տների վերականգնում: 45000,0 1.2 Ագարակ քաղաքի մշակույթի պալատի հիմնանորոգում 49529,8 1.3 Կապան քաղաքի սպորտ դպրոցի հիմնանորոգում 133055,4 1.4 Կապան քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում 98076,0 1.5 Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում 98025,0 1.6 Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցի ասֆալտապատում և բարեկարգում 49345,7 1.7 Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի լանջավոր տանիքների հիմնանորոգում 7 շենք 48656,6 2 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով 2.1 Գորիսի Մաշտոցի փողոցի 150, 152, 154 շենքերի գազաֆիկացում 7345,7 2.2 Գորիսի թիվ 5 թաղամասի գազաֆիկացում 11276,1 2.3 Սիսիանի Սիսական 46 Ա շենքի գազաֆիկացում 2683,0 2.4 Սիսիան քաղաքի Գետափ թաղամասի բարեկարգում 78487,1 2.5 Արավուս, Խնածախ համայնքների գազաֆիկացում 89615,7 2.6 Սիսիանի Շիրվանզադե թաղամասի գազաֆիկացում 2869,7 3 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 3.1 Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցում` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծում: Կապան քաղաքի Շինարարների փ. N6 շենքի 2 և անհատական տների 3 ընտանիքների բնակարանային ապահովում: 25000,0 3.2 Մեղրու տարածաշրջանի ոռոգման ջրի սակագնի 50 տոկոս զեղջը փոխանցելու համար 11800,0 3.3 Մեղրու տարածաշրջանի թվով 18 հատ պոմպակայանների հիմնանորոգում 26700,0 3.4 Մեղրու տարածաշրջանի անհատական պոմպերի շահագործման համար էլ. էներգիայի արժեքի փոխհատուցում 3100,0 3.5 ք. Գորիսի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների համաֆինանսավորում 30000,0 3.6 Գեղիի գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 817,2 3.7 Տանձավերի ջրագծի վերանորոգման համաֆինանսավորում 473,4 3.8 Սվարանցի կոյուղու կառուցման համաֆինանսավորում 1296 3.9 Շենաթաղի ջրագծի վերանորոգման համաֆինանսավորում 702 3.10 Թասիկի ջրագծի վերանորոգման համաֆինանսավորում 493,2 3.11 Մուցքի ջրագծի վերանորոգման համաֆինանսավորում 676,8 3.12 Տոլորսի ջրագծի վերանորոգման համաֆինանսավորում 730,8 3.13 Տանձատափի համայնքային կենտրոնի վերանորոգման համաֆինանսավորում 2045,0 3.14 Վաղատուր համայնքի մայր ջրատարի և ներքին ցանցի կառուցման համաֆինանսավորում 1545,0 3.15 Խոզնավար համայնքի խմելու մայր ջրատարի կառուցում 1576,0 3.16 Հալիձոր համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման համաֆինանսավորում 1000,0 3.17 Խատ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերակառուցման համաֆինանսավորում 1242,0 3.18 Ծղուկ համայնքի խմելու մայր ջրագծի վերանորոգում և ներքին ցանցի կառուցման համաֆինանսավորում 1435,0 3.19 Շաքի համայնքի գազաֆիկացման համաֆինանսավորում 1500,0 3.20 Իշխանասար համայնքի գազաֆիկացման համաֆինանսավորում 500,0 3.21 Մուծք համայնքի գազաֆիկացման համաֆինանսավորում 1700,0 Ընդամենը 828298,2
(հազ. դրամ)
(N8 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 9 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ծրագրի անվանումը գումարը Վայոց ձորի մարզպետարանի գծով, այդ թվում` 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասկարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով 1.1 Եղեգնաձոր համայնքի 6 բնակելի շենքերի (Շահումյան-19, Միկոյան -5, Միկոյան -3, Միկոյան-11, Արսենյան-5, Նարեկացի-6) տանիքների հիմնանորոգում 40000,0 1.2 Վայք համայնքի 3 բնակելի շենքերի (Ալավերդյան-10, Ջերմուկի խճ-53, Շահումյան 30) տանիքների հիմնանորոգում 25000,0 1.3 Ջերմուկ համայնքի 4 բնակելի շենքերի (Շահումյան-1, Շահումյան -12, Մյասնիկյան-10, Վարդանյան-1) տանիքների հիմնանորոգում 30000,0 1.4 Արփի համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում 40000,0 1.5 Բարձրունի համայնքի խմելու ջրագծի մասնակի հիմնանորոգում 6 կմ 20000,0 1.6 Գողթանիկ համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի1 կմ հատվածի հիմնանորոգում 10000,0 1.7 Գոմք համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 3.5 կմ 7000,0 1.8 Ելփին համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 6կմ 30000,0 1.9 Զառիթափ համայնքի խմելու ջրի ատաքին ցանցի հիմնանորոգում 25000,0 1.10 Զեդեա համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում 5 կմ 5000,0 1.11 Թառաթումբ համայնքի խմելու ջրագծի նորոգում 14 կմ 70000,0 1.12 Խաչիկ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 25000,0 1.13 Խնձորուտ համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 7000,0 1.14 Հերհեր համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 2 կմ 10000,0 1.15 Հորս համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 9 կմ 10000,0 1.16 Մարտիրոս համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 3.7 կմ 10000,0 1.17 Նոր Ազնաբերդ համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 3կմ 15000,0 1.18 Շատին համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 1.5 կմ 10000,0 1.19 Չիվա համայնքի խմելու ջրագծի նորոգում 4.5 կմ 20000,0 1.20 Ռինդ համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում (Աղքիլիսա) 40000,0 1.21 Սալլի համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 12կմ 20000,0 1.22 Սարավան համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում 5կմ 15000,0 1.23 Սերս համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 7կմ 10000,0 1.24 Վերնաշեն համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 12000,0 1.25 Փոռ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում 11 կմ 8000,0 1.26 Քարագլուխ համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում 2 կմ 10000,0 1.27 Եղեգնաձոր համայնքի Միկոյան և Նարեկացի փողոցների բարեկարգում 42000,0 1.28 Վայք համայնքի Շահումյան փողոցի բարեկարգում 2 կմ 126100,0 1.29 Վայք համայնքի Երիտասարդակն փողոցի ցամաքուրտի կառուցում 30720,0 1.3 Ջերմուկ համայնքի Շահումյան փողոցի բարեկարգում 9700,0 2 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասկարգման «Կապիտալ շինարաության ծախսեր» հոդվածով 2.1 Արին համայնքի խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի կառուցում 2.2 կմ 35000,0 2.2 Արտաբույնք համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում 5000,0 2.3 Հորբատեղ համայնքի խմելու ջրագծի կառուցում 0.5կմ 3000,0 3 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասկարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 3.1 Ագարակաձորի գազաֆիկացման համաֆինասավորում 2000,0 3.2 Գետափ գյուղի ոռոգման ջրանցքների վերանորոգման համաֆինանսավորում (Եղեգնաձոր ՋՕԸ) 500,0 4 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով 4.1 Վայք համայնքի Շահումյան փողոցի բարեկարգում 2 կմ 3900,0 4.2 Վայք համայնքի Երիտասարդակն փողոցի ցամաքուրտի կառուցում 1280,0 4.3 Ջերմուկ համայնքի Շահումյան փողոցի բարեկարգում 300,0 Ընդամենը 783500,0
(հազ. դրամ)
(N9 հավելվածը խմբ. 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 10 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ծրագրերի անվանումը գումարը Տավուշի մարզպետարանի գծով, այդ թվում՝ 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով 1.1 Բազմաբնակարան բնակելի շենքերի հիմնանորոգում (տանիքներ, կոմունիկացիաներ) 144777,3 1.2 Այգեհովիտի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում 14888,4 1.3 Հաղարծին համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 14830,0 1.4 Վ.Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում 19440,0 1.5 Ափապաշտպան միջոցառումների իրականացում: Աղստև գետի հունի կարգավորում և ափերի ամրացում (Աչաջուր գյուղի տարածքում) 33448,0 1.6 Ափապաշտպան միջոցառումների իրականացում: Աղստև գետի հունի կարգավորում (Իջևան ՀԷԿ-ի գլխամասից մինչև Աչաջուր գյուղի սահման) 19640,0 1.7 Դեբեդ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Դեբեդավան համայնքի տարածքում (Հայառու և Խանարխ ջրանցքների գլխամասային հանգույց) 30441,4 1.8 Ոսկեպար համայնքի հեղեղներից փլված կամուրջի հիմնանորոգում 24932,2 1.9 Խաչարձան համայնքի դպրոցի հեղեղատներից վնասված ափապաշտպան հենապատի և հետիոտն կամրջի հիմնանորոգում 15652,7 1.10 Կողբ համայնքի ինքնահոս ջրագծի հիմնանորոգում 9420,0 1.11 Դեբետավանի ջրանցքի հիմնանորոգում 6654,0 1.12 Իջևան քաղաքի փողոցների հիմնանորոգում 78440,2 1.13 Գոշ համայնքի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատում (որը հասնում է մինչև եկեղեցի) 4903,4 1.14 Բերդ քաղաքի սելավներից վնասված փողոցների հիմնանորոգում 31379,6 1.15 Դովեղ համայնքի դպրոց տանող ճանապարհի խճապատում 4889,0 1.16 Դիլիջան քաղաքի թիվ 6 դպրոցի ճանապարհի հիմնանորոգում 9779,8 1.17 Գանձաքար համայնքի դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգում 21557,0 1.18 Սելավներից վնասված համայնքային ենթակառուցվածքների, ճանապարհների հիմնանորոգում (Նոյեմբերյան, գյուղեր) 58680,0 1.19 Իջևան քաղաքի երիտասարդական կենտրոնի շենքի ավարտում մարզկենտրոնում 14815,1 1.20 Նոյեմբերյան քաղաքի մարզադաշտի վերանորոգում 49290,0 1.21 Հրդեհված այգիների վերականգնում 5400,0 1.22 Իջևան քաղաքի քաղաքային պատկերասրահի վերանորոգման աշխատանքների ավարտում 34169,8 1.23 Բերդի թիվ 4 դպրոցի կոյուղագծի վերականգնում 2800,0 1.24 Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի վերականգնում 5201,8 2 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով 2.1 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճի կառուցում 54500,0 2.2 Իջևան քաղաքի թիվ 3 միջն. դպրոցի ճանապարհի կառուցում: 400 գծմ ճանապարհի կառուցում 27458,7 2.3 Դիլիջան քաղաքի թիվ 5 Վ.Անանյանի անվան դպրոցի ճանապարհի կառուցում: 300 գծմ ճանապարհի կառուցում 14710,4 2.4 Պառավաքար համայնքի դպրոցի 2-րդ մասնաշենքի կառուցման աշխատանքների շարունակում 38999,8 2.5 Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի կառուցում 29230,0 2.6 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նոր կառուցվող մարզադահլիճի ջեռուցման համակարգի կառուցում 10071,4 3 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով 3.1 Անօթևան մնացած բնակիչների համար բնակարանների գնում (մարզի Բագրատաշեն, Իջևան Աչաջուր համայնքներում անօթևան մնացած բնակիչներին բնակարանով ապահովում) 55000,0 4 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 4.1 Վ.Կարմիր Աղբյուր համայնքի գյուղտեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 500,0 4.2 Այգեհովիտ համայնքի գազաֆիկացման աշխատանքների ավարտման համաֆինանսավորում 4000,0 4.3 Վազաշեն համայնքի գազաֆիկացման աշխատանքների ավարտման համաֆինանսավորում 1050,0 4.4 Նավուր համայնքի գյուղտեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 1460,0 4.5 Ոսկեպար համայնքի գազաֆիկացման աշխատանքների ավարտման համաֆինանսավորում 3400,0 4.6 Թովուզ համայնքի խմելու ջրի մատակարարման ապահովման համաֆինանսավորում 686,0 4.7 Այգեհովիտ համայնքի գյուղտեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորում 276,0 Ընդամենը 896772,0
(հազար դրամ)
(N10 հավելվածը խմբ. 27.09.07 N 1123-Ա, 23.11.07 N 1433-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |