Գլխավոր տեղեկություն
Номер
N 1421-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2007
Дата вступления в силу
07.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 1421-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 2007 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտաշատի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 135/2 հասցեում գտնվող վիճակագրական վարչության շենքը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին նվիրելու մասին» N 9/1 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան N 135/2 հասցեում գտնվող` 902800 դրամ հաշվեկշռային արժեքով և 701.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, 14 քառ. մետր մակերեսով պահեստային շինությունն ու 1039 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք) ընդունել որպես նվիրատվություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան