Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.99
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2008
Дата вступления в силу
24.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2008 թվականի N 15-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Կոմետա-1» բաց բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտական-2) (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտական-2 հասցեում գտնվող` 550 քառ. մետր մակերեսով և 9382 հազ. դրամ գնահատված արժեքով լաբորատորիայով (այսուհետ՝ գույք) ու գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 550 քառ. մետր հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

3) Սույն որոշման 1-ին կետով առանձնացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5) Ընկերության բաժնետոմսերն աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ) մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով:

6) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 21-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 53639 հազ. դրամ.

բ. ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 41036 հազ. դրամ.

գ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 41036 հազ. դրամ:

7) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1019 հազ. դրամ, այդ թվում`

ա. կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 110 հազ. դրամ.

բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 25 հազ. դրամ.

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 106 հազ. դրամ.

դ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 338 հազ. դրամ.

ե. այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 440 հազ. դրամ:

8) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

9) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 2560080 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով.

բ. 3 տարվա ընթացքում կատարել 52 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 360 մարդ/ամիս աշխատատեղ՝ 70.7 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 12 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 96 մարդ/ամիս աշխատատեղ՝ 62 հազ. դրամ միջին աշխատավարձով,

երկրորդ տարում՝ 18 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 70 հազ. դրամ միջին աշխատավարձով,

երրորդ տարում՝ 22 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 144 մարդ/ամիս աշխատատեղ` 80 հազ. դրամ միջին աշխատավարձով:

11) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2. «Անդրոն գիտահետազոտական ինստիտուտ տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` քաղ. Երևան, Մանանդյան 33) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ՍՆԱՌՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (հասցեն` քաղ. Երևան, Հ. Հովսեփյան 31):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի դեկտեմբերի 3-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 94092 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 94092 հազ. դրամ:

2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 28981 հազ. դրամ, այդ թվում`

ա. կարճաժամկետ փոխառություններ՝ 6915 հազ. դրամ.

բ. ստացված ընթացիկ կանխավճարներ` 8543 հազ. դրամ.

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 4156 հազ. դրամ.

դ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 8615 հազ. դրամ.

ե. այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 752 հազ. դրամ:

3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 3195466 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով.

բ. 3 տարվա ընթացքում կատարել 50 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 360 մարդ/ամիս աշխատատեղ` 88.3 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 13 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 96 մարդ/ամիս աշխատատեղ` 75 հազ. դրամ միջին աշխատավարձով,

երկրորդ տարում՝ 17 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 հազ. դրամ միջին աշխատավարձով,

երրորդ տարում՝ 20 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 144 մարդ/ամիս աշխատատեղ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով:

6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան