ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2008 թվականի N 40-Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 2 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականիհունվարի 17-ի N 40-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Կազմակերպության լրիվ անվանումը
2. Կազմակերպաիրավական տեսակը
3. Պետական գրանցման վկայականի համարը
4. Պետական գրանցման ամսաթիվը
5. Գտնվելու վայրը
6. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)
7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
8. Գործունեության իրականացման հասցեները
9. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
10. Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
11. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ
12. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են
13. Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականիհունվարի 17-ի N 40-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Կազմակերպության լրիվ անվանումը____________________________________________ ____________________________________________________________________ 2. Կազմակերպաիրավական տեսակը _____________________________________________
3. Պետական գրանցման վկայականի համարը ________________________________________
4. Պետական գրանցման ամսաթիվը ______________________________________________
5. Գտնվելու վայրը ________________________________________________________
| ||
6. Գործունեության տեսակները * |
1)______________ |
2)____________
|
3)___________________________
| ||
7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը____________________________________________________________
| ||
8. Գործունեության իրականացման հասցեները
|
1) _________________________ | |
2) ____________________________
|
3) _________________________ | |
8ա. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)
|
8բ. Կազմակերպության գլխավոր հաշվապահ | |
Անունը, ազգանունը __________________
Հասցեն__________________________
Անձնագրային տվյալները _______________
Հեռախոսահամարը___________________
|
Անունը, ազգանունը __________________
Հասցեն__________________________
Անձնագրային տվյալները _______________
Հեռախոսահամարը___________________ | |
Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին՝ փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:
Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են: | ||
Տնօրեն _________________________ (անունը, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) | |
_____ __________________ 200 թ. | ||
* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականիհունվարի 17-ի N 40-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը
2. Նշում` անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ
3. Պետական գրանցման վկայականի համարը
4. Պետական գրանցման ամսաթիվը
5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և հեռախոսահամարը
6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը
7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները
8. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)
9. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
10. Գործունեության իրականացման հասցեները
11. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ
12. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են
13. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2008 թվականիհունվարի 17-ի N 40-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը__________________________________________ 2. Անհատ ձեռնարկատեր q Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ q
3. Պետական գրանցման վկայականի համարը ________________________________________
4. Պետական գրանցման ամսաթիվը ______________________________________________
5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն__________________________________________
__________________________________հեռախոսահամարը______________________
6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում)_____________
__________________________________հեռախոսահամարը______________________
7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները _______________________________________
| ||
8. Գործունեության տեսակները * |
1) ________________ |
2) _____________
|
3)________________________
| ||
9. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը_________________________________________________________
| ||
10. Գործունեության իրականացման հասցեները
|
1) _________________________ | |
2) ____________________________
|
3) _________________________ | |
Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին՝ փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:
Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են: | ||
_________________________ (անունը, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) | |
_____ __________________ 200 թ. | ||
* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2010, N 642-Ն | 01.01.2011, N 40-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|