Գլխավոր տեղեկություն
Номер
N 1396-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2007
Дата вступления в силу
30.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1396-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարր, օտարել 2007 թվականի հուլիսի 6-ի դրությամբ 1826550 դրամ արժեքով գնահատված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 210 ԼՏ 03, թողարկման տարեթիվը` 1995 թ., շարժիչը` N 0025549, թափքը` N 0289573, հենասահքը` N 0293770) և 204000 դրամ արժեքով գնահատված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 203 ԼՏ 03, թողարկման տարեթիվը` 1995 թ., շարժիչը` N 3808459, թափքը` N 1146163, հենասահքը` NVINXTA 212130Տ11146163) (այսուհետ` գույք)` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը:

2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 45-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 3
Երևան