«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2007 թ. |
N 694 -Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) կարգի նախաբանը «վերաձևակերպման» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով.
2) կարգի 1-ին գլխի «Հայտ (դիմում)» հասկացությունը «վերաձևակերպելու» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով.
3) կարգի 5-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզիայի կրկնօրինակի ստանալը, լիցենզիայի վերաձԵՎակերպումը ԵՎ գործունեության իրականացման վայրի փոփոխումը
5.1 Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձն ստանում է լիցենզիայի կրկնօրինակը:
5.2 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:
5.3 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար վերջինս պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել Հայտ՝ նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:
5.4 Հանձնաժողովը սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում՝ Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
5.5 Սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտերը բավարարվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան սույն կարգի 5.4 կետով նախատեսված Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2013, N 272-Ն | 11.10.2013, N 694-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|