Գլխավոր տեղեկություն
Номер
N 1401-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2007
Дата вступления в силу
30.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1401-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1146-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1146-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վեդի ու Ազատ գետերի հուների մաքրման, ափապաշտպան կառուցվածքների վերականգնման և Քուչակ գյուղի մայրուղուց դեպի դպրոց տանող ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 407200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (358300,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով, 38100,0 հազ. դրամը` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով, և 10800,0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:».

2) որոշման 2-րդ կետում «Նախագծահետազոտական ծախսեր» բառերից հետո «հոդվածով» բառը փոխարինել «և «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածներով» բառերով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 29-ի N 1401-Ա որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1146-Ա որոշման

 

ՎԵԴԻ ՈՒ ԱԶԱՏ ԳԵՏԵՐԻ ՀՈՒՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ, ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՅՐՈՒՂՈՒՑ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Մարզի, համայնքի և օբյեկտի անվանումները Հատկացվող
գումարը
(հազ. դրամ)
Վեդի գետի հունի մաքրում և ափերի ամրացում  
Ուրցաձորի համայնքի տարածքում 59000,0
Եղեգնավանի համայնքի տարածքում 47000,0
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննության անցկացում 2900,0
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 տոկոս) 1700,0

ընդամենը` Վեդի գետի վրա

110600,0
Ազատ գետի հունի մաքրում և ափերի ամրացում  
Ազատավանի և Բուրաստանի համայնքների տարածքում 21500,0
Արևշատի, Գետազատի, Դեղձուտի, Կանաչուտի և Նշավանի համայնքների տարածքում 225000,0
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննության անցկացում 6800,0
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 տոկոս) 4100,0

ընդամենը` Ազատ գետի վրա

257400,0
Քուչակ գյուղի մայրուղուց դեպի դպրոց տանող ճանապարհի կառուցում  
Ճանապարհի կառուցում 37400,0
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննության անցկացում 1100,0
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,9 տոկոս) 700,0

ընդամենը` Քուչակ գյուղում

39200,0

Ընդամենը`

407200,0
»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ