Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-09.03.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.283
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
03.08.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
03.08.2005
Дата вступления в силу
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605325

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան
N 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ կետերով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ, 7-րդ և 29-րդ ենթակետերով, 79-րդ, 112-րդ և 128-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը (Հավելված 1):

2. Սահմանել նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևերը (Հավելված 2, 3):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 11-ի «Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 12/1-Ն, 2002 թ. հոկտեմբերի 9-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանելու մասին» N 15/2-Ն, 2002 թ. դեկտեմբերի 4-ի «Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 25/3-Ն, 2002 թ. դեկտեմբերի 4-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 25/4-Ն, 2003 թ. մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների և ծախսերի հաշվառման կարգերը սահմանելու մասին» N 41-Ն, 2003 թ. մարտի 14-ի «Պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ձևերը և այն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 43-Ն որոշումները:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 37-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եվ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների եվ ընտրական գրավների հետ կապված գործավարության

 

1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ։

2. Ազգային ժողովի՝ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կամ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում:

(3-րդ կետը փոփ. 01.02.07 N 9-Ն)

4. Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար՝ միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իսկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ լիազոր ներկայացուցիչների անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ:

Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

5. Յուրաքանչյուր թեկնածու, կուսակցություն, կուսակցությունների դաշինք նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով կարող է ձևավորել մեկ նախընտրական հիմնադրամ:

6. Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով ժամանակավոր հատուկ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և համապատասխան բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հանրապետության Նախագահի թեկնածուի՝ իր նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

8. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

9. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 500-ապատիկի չափով կամավոր մուծում։

10. Նախընտրական հիմնադրամից Հանրապետության Նախագահի թեկնածուի կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 70.000-ապատիկը, չհաշված ընտրական գրավի գումարը, եթե այն մուծվել է նախընտրական հիմնադրամի միջոցներից:

11. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով:

12. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորության թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։

13. Նախընտրական քարոզչության ընթացքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը՝ նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:

14. Բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:

15. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 150-ապատիկի չափով կամավոր մուծում։

16. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող գումարները փոխանցվում են պետական բյուջե:

17. Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարին մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

18. Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարին կատարվող կանխիկ մուծումների վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման դեպքում հանձնարարականի «Վճարում կատարողը» մասում պարտադիր նշվում է՝

ա) իրավաբանական անձանց համար՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, պետական գրանցման տարեթիվը, բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օտարերկրյա միջոցների տոկոսը.

բ) ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացու անուն, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի սերիան և համարը:

Մուծումներ կատարողի կողմից սույն կետի պահանջները չպահպանելու դեպքում գումարը հետ է վերադարձվում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցվում պետական բյուջե:

19. Ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամի միջոցներից վճարված լինելու և ընտրությունների արդյունքում ընտրվելու կամ վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում առնվազն 5, կուսակցությունների դաշինքի դեպքում առնվազն 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական գրավի գումարը հետ է վերադարձվում համապատասխան նախընտրական հիմնադրամ:

(19-րդ կետը խմբ. 01.02.07 N 9-Ն)

20. Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

21. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամների ընտրություններում վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության համար 5, կուսակցությունների դաշինքի համար 7 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները և ընտրական գրավի գումարը փոխանցվում են պետական բյուջե:

(21-րդ կետը խմբ. 01.02.07 N 9-Ն)

22. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները: Նոր ընտրությանը չմասնակցող նախկին թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

23. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

դ) քաղաքացիություն չունեցող անձինք.

ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.

զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.

է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.

ը) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե։

(23-րդ կետը լրաց. 01.02.07 N 9-Ն)

24. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Համապետական ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տեղեկանքները՝ ուղեկցող գրությամբ, եռօրյա ժամկետում ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

(24-րդ կետը փոփ. 24.11.07 N 184-Ն)

25. Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից։

26. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո՝ մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:

27. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները նախընտրական քարոզչությունը սկսվելուց հետո` 10-րդ օրը, ինչպես նաև ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց որպես թեկնածու գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և այդ գումարների օգտագործման վերաբերյալ։

(27-րդ կետը լրաց. 24.11.07 N 184-Ն)

28. Հայտարարագրում նշվում է՝

ա) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.

բ) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

գ) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):

Հայտարարագրերը ստորագրում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաշվեհամարներ բացած թեկնածուները կամ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները: Հայտարարագրերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվում են ուղեկցող գրությամբ:

29. Համապետական ընտրությունների դեպքում ընտրական հանձնաժողովները հայտարարագրերը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղեկցող գրությամբ ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:

30. Նախընտրական հիմնադրամ չստեղծելու դեպքում թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, սույն կարգի 27-րդ կետում սահմանված ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան ընտրական հանձնաժողովին:

31. Համապետական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը:

32. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` գործավարության համար սահմանված կարգի համաձայն, հանձնաժողովի գործավարության մատյանում նշելով ստացված փաստաթղթի հերթական համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, բանկի անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը: Գործավարության մատյանում կարող են կատարվել նաև այլ գրառումներ:

33. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված փաստաթղթերը, այդ թվում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:

 


Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 37-Ն որոշման

 

                              ընտրական հանձնաժողով

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու (ընդգծել)_______________________________________________________
                            (թեկնածուի անուն, հայրանուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

 ___________________________________ նախընտրական հիմնադրամ _____________

                    (բանկի (մասնաճյուղի) անվանումը)                                                                   հաշվեհամարը

 

կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ

 

(հազար դրամներով)

ՄՈՒՏՔԵՐ

ԾԱԽՍԵՐ

Հ/Հ

Մուծումներ կատարողների անուն, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը)

Հաշվառման հասցեն Գումարի մուծման օր, ամիս, տարեթիվ Գումարի չափը Հ/Հ Կատարված ծախսերը

Կատարման ժամկետը
(օր, ամիս, տարեթիվ)

Ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները (վճարման հանձնարարագրի համարը) Ծախսված գումարի չափը

 

 

 

             

 

 

 

 

           
 

 

               

 

                 

 

 

               

 

                 

 

                 

 

 

               

Ընդամենը մուտքեր

    

Ընտրական գրավի գումար
(նշվում է հիմնադրամից մուծված լինելու դեպքում)

 

 

  Ընդամենը ծախսեր  
 

Հիմնադրամում մնացած գումարի չափը
(այդպիսին լինելու դեպքում)

 

 __________________________          ___________________________ 
                     (թեկնածուի կամ                                                        (ստորագրություն)

 

 __________________________         ___________________________

       թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ա.ա.հ)                                        (ստորագրություն)

 


Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 37-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ընտրական հանձնաժողովում թեկնածուի առաջադրման մասին

 _________________________________________________________________

 (նշվում է թեկնածու առաջադրված քաղաքացու անուն, հայրանուն, ազգանունը, իսկ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով

 

 _________________________________________________________________

       ընտրությունների դեպքում ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

առաջադրվել է որպես ___________________________________________________

թեկնածու:

 

Տրված է   ____ _____________________ 200  թ.

 

 ___________________________ ընտրական հանձնաժողովի

 

 նախագահ (քարտուղար) ____________________                        ________________

                                                            (ազգանուն)                                                                (ստորագրություն)

                     Կ. Տ.