Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2008-01.01.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հոդ.27
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
14.12.2007
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
14.12.2007
Дата вступления в силу
01.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60307480

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

թիվ 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 27-Ն որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2007 թ. դեկտեմբերի 14-ի
թիվ 21-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվության) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), յուրաքանչյուր ամսում կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան:

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից՝

 

1. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և կատարված շինարարական աշխատանքները»

2. «Կատարվել են շինարարական աշխատանքներ»

3. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների»

4. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը»

6. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և կատարված շինարարական աշխատանքները» բաժնում լրացվում են գործարկված բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի շինարարության վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, 1-2 սյունակներում համապատասխանաբար` տարեսկզբից, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, 1-2-րդ սյունակներից 3-4 սյունակներում` գյուղական վայրերում գործարկված շենքերը, իսկ 5-րդ սյունակում` կատարված շինարարական աշխատանքները:

Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Հանրակացարանների բնակելի մակերես է համարվում միայն ննջարանների և ցերեկային սենյակների մակերեսը:

Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

Հանրակացարաններում օժանդակ շինություններ են համարվում խոհանոցները, միջանցքները, սանիտարական հանգույցները, լողարանները, պահարանային սենյակները, բժշկական սպասարկման սենյակները և այլն:

Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների՝ համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում.

շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ՝ խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

«Հանրակրթական դպրոցներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր հանրակրթական դպրոցները, ինչպես նաև գործող հանրակրթական դպրոցների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, ներառելով բոլոր տեսակի դպրոց ինտերնատները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը:

«Նախադպրոցական հիմնարկներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր նախադպրոցական հիմնարկները, ինչպես նաև գործող նախադպրոցական հիմնարկների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են հիվանդանոցների, հոսպիտալների, ծննդատների և ստացիոնար այլ բուժհիմնարկների շինարարության վերաբերյալ տվյալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը:

«Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ» տողում արտացոլվում է պոլիկլինիկաներում (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաներում, դիսպանսերներում, առողջարարական, կանանց և մանկական կոնսուլտացիաներում մեկ հերթափոխում հաճախումների քանակը:

«Ակումբներ և մշակույթի տներ» - արտացոլվում են սարքավորված նոր ակումբները և մշակույթի տները, ինչպես նաև գործող նոր ակումբների և մշակույթի տների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հյուրանոցներ և ռեստորաններ» - արտացոլվում են հյուրանոցների և ռեստորանների առևտրատեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև կեմպինգների, մոթելների, հանգրվանատների և այլնի շինարարության վերաբերյալ տվյալները:

145, 150, 155, 160, 165, 170 և 175 տողերում արտացոլվում են այն օբյեկտների շինարարության տվյալները, որոնք ավարտից հետո կնախատեսվեն, համապատասխանաբար, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և այլ գործունեությանը:

1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են հետևյալ տվյալները.

«Ջրատար» - լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները:

Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ:

Ներթաղամասային ցանցերի՝ շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:

«Կոյուղի» - լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը՝ հազար խոր. մետր կեղտաջրեր/օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

«Գազաֆիկացում» - արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով:

Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազաֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:

«Ջերմամատակարարում» - արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը՝ հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

«Առողջարաններ» - գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում է նաև գործարկված և կառուցվող առողջարանների ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում է նաև առանձին:

Լրացվում են հանգստյան տների շինարարության վերաբերյալ տվյալները: Հանգստավայրերում և հանգստյան գոտիներում գտնվող պանսիոնատները հավասարեցվում են հանգստյան տներին:

Լրացվում են նաև հետևյալ տեսակի սպորտային համալիրների վերաբերյալ տվյալները:

«Մարզադահլիճներ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Լողավազաններ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

«Հարթակային կառուցվածքներ» - արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիրներ» (ՖԱՀ) - նշվում են ՖԱՀ-երի շինարարության վերաբերյալ տվյալները: Ընդհանուր արդյունքից առանձին տողերով լրացվում են թեթև մետաղական և փայտյա սոսնձվող կոնստրուկցիաներից կառուցվող ՖԱՀ-երի վերաբերյալ տվյալները:

Բուժման-առողջարարական հաստատությունների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների սպորտային դահլիճները և լողավազանները չեն վերագրվում մարզական կառուցվածքներին և համապատասխան տողերում չեն արտացոլվում:

«Բարձրագույն ուսումնական հաստատություններ» - լրացվում են ուսումնական-լաբորատոր շենքերի աշխատանքային մակերեսների գործարկումը, այսինքն ուսումնաարտադրական և օժանդակ սենյակների գումարային մակերեսի և տեխնիկական սենյակների մակերեսի գործարկման տվյալները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների թվին են դասվում ակադեմիաները, համալսարանները, ինստիտուտները, կոնսերվատորիաները:

«Միջին-մասնագիտական ուսումնական հաստատություններ» լրացվում են գործարկված տեխնիկումների, քոլեջների, ուսումնարանների, ինչպես նաև միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունների ուսումնական-լաբորատոր շենքերի ընդհանուր մակերեսները:

7. «Կատարվել են շինարարական աշխատանքներ» բաժնի 201 տողում` «շինարարական աշխատանքներ», լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

Շինարարական աշխատանքների թվին են դասվում.

ա) մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնյա, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորումների մոնտաժման ծախսերը.

գ) վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ) ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե) արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ) կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է) ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը) շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

Շինարարական աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որից հանվում են կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:

Ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը շինարարական աշխատանքների ծավալների մեջ չեն ներառվում:

8. 202 տողում լրացվում են շինարարական տարածքի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի կազմատում և քանդում, հողային աշխատանքներ, հետախուզական հորատում և գայլիկոնում:

9. 203 տողում լրացվում են շենքերի և շինությունների շինարարական աշխատանքների ծավալները` ընդհանուր շինարարական աշխատանքներ, ծածկերի տեղադրում, ճանապարհների, սպորտային և ջրային կառույցների շինարարություն, կապիտալ և ընթացիկ նորոգում և այլն:

10. 203 տողից` 204 տողում առանձնացվում են կապիտալ նորոգման և 205 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:

Կապիտալ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորումների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:

Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:

11. 206 տողում լրացվում են շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրման աշխատանքների ծավալները` էլեկտրամոնտաժման, մեկուսացման, սանիտարատեխնիկական աշխատանքներ (ներառյալ գազի սարքավորանքի տեղադրում) և այլ ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում:

12. 207 տողում լրացվում են հարդարման աշխատանքների ծավալները` սվաղի, ատաղձագործական աշխատանքներ, հատակների, ծածկերի տեղադրում և պատերի երեսպատում, ներկարարական և ապակեպատման աշխատանքներ և այլն:

13. 208 տողում լրացվում են շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ կապված տվյալները:

14. 201 տողից` 209 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված աշխատանքների ծավալները:

15. 201 տողից` 210 տողում առանձնացվում են սեփական ուժերով և 211 տողում ներգրավված բոլոր կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների ծավալները (201տ.=210տ.+211տ.):

16. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների» բաժնի 1-ին սյունակում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն, այդ թվում՝ 2-4-րդ սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջե, համայնքների, Համաշխարհային բանկի, մարդասիրական օգնության, կազմակերպությունների, բնակչության միջոցների և այլն):

17. 4-րդ բաժնի «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տարեսկզբից հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

18. 3-րդ և 4-րդ բաժինները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:

 

Ներմուծեք նկարագրությունը_19428

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1.Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԿՇ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի
  2007 թ.
թիվ  որոշմամբ

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ   I_I_I_I_I_I

Մարզը          I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200___թ. հունվար-__________-ին

 

1. 1. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և կատարված շինարարական աշխատանքները

Անվանումը Տողի
համարը
Չափման միավորը Ընդամենը գործարկվել են դրանից՝ գյուղական վայրերում Կատարված
շինարարական
աշխատանքներ
/փաստացի
գներով՝
հազ. դրամ,
առանց ԱԱՀ

տարե-
սկզբից

նախորդ
տարվա
համապա-
տասխան ժամանակա-
շրջանում
տարե-
սկզբից
նախորդ
տարվա
համապա-
տասխան ժամանակա-
շրջանում
Ա Բ Գ 1 2 3 4 5
Բնակելի շենքեր
շենքերի քանակը
101 քառ.մ ընդ. մակերես          

102

հատ

         
101 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
103 քառ.մ ընդ. մակերես          
շենքերի քանակը 104 հատ          
բ) շենքերի նորոգում 105 քառ.մ ընդ. մակերես x x x x  
գ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում 105 քառ.մ ընդ. մակերես          
շենքերի քանակը 107 հատ          
դ) շենքերի ամրացում 108 քառ.մ ընդ. մակերես          
շենքերի քանակը 109 հատ          
Հանրակրթական դպրոցներ
շենքերի քանակը
110 աշակերտական տեղ          

111

քառ. մ մակերես

         

112

հատ

         
110 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
113 աշակերտական տեղ          

114

քառ. մ մակերես

         

115

հատ

         
բ) շենքերի նորոգում 116 հազար դրամ x x x x  
Նախադպրոցական հիմնարկներ
շենքերի քանակը
117 տեղ          

118

քառ. մ մակերես

         

119

հատ

         
117 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
120 տեղ          

121

քառ. մ մակերես

         

122

հատ

         
բ) շենքերի նորոգում 123 հազար դրամ x x x x  
Հիվանդանոցներ
շենքերի քանակը

124

մահճակալ          

125

քառ. մ մակերես

         

126

հատ

         
124 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
127 մահճակալ          

128

քառ. մ մակերես

         

129

հատ

         
բ) շենքերի նորոգում 130 հազար դրամ x x x x  
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ
շենքերի քանակը
131 հաճախում մեկ հերթափոխում          

132

քառ. մ մակերես

         

133

հատ

         
131 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
134 հաճախում մեկ հերթափոխում          

135

քառ. մ մակերես

         

136

հատ

         
բ) շենքերի նորոգում 137 հազար դրամ x x x x  
Ակումբներ և մշակույթի տներ
շենքերի քանակը
138 տեղ          

139

քառ. մ մակերես

         

140

հատ

         
138 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
141 տեղ          

142

քառ. մ մակերես

         

143

հատ

         
բ) շենքերի նորոգում 144 հազար դրամ x x x x  
Արդյունաբերական շենքեր
շենքերի քանակը
145 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
145 քառ. մ մակերես          

146

հատ

         

147

քառ. մ մակերես

         

148

հատ

         
բ) շենքերի նորոգում 149 հազար դրամ x x x x  
 Գյուղատնտեսական շենքեր
շենքերի քանակը
150 քառ. մ մակերես          

151

հատ

         
150 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
152 քառ. մ մակերես          

153

հատ

         
բ) շենքերի նորոգում 154 հազար դրամ x x x x  
Տրանսպորտի և կապի շենքեր
շենքերի քանակը
155 քառ. մ մակերես          

156

հատ

         
155 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
157 քառ. մ մակերես          

158

հատ

         
բ) շենքերի նորոգում 159 հազար դրամ x x x x  
Հյուրանոցներ և ռեստորաններ
շենքերի քանակը
160 քառ. մ մակերես          

161

հատ

         
160 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
162 քառ. մ մակերես          

163

հատ

         
բ) շենքերի նորոգում 164 հազար դրամ x x x x  
Այլ շենքեր (նշել)
շենքերի քանակը
165 քառ. մ մակերես          

166

հատ

         
165 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
167 քառ. մ մակերես          

168

հատ

         
բ) շենքերի նորոգում 169 հազար դրամ x x x x  
  170            

171

           
  172            
  173            
  174            
  175            

176

           
  177            
  178            
  179            

 

2.Կատարվել են շինարարական աշխատանքներ

/փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ/

Անվանումը Տողի
համարը
Կատարվել են
տարե-
սկզբից
նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջանում
Ա Բ 1 2
Շինարարական աշխատանքներ, ընդամենը (202+203+206+207+208) 201    

այդ թվում՝

     
շինարարական տարածքի նախապատրաստում 202    
շենքերի և շինությունների շինարարություն 203    

դրանից՝

կապիտալ նորոգում

204    

ընթացիկ նորոգում

205    
շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում 206    
հարդարման աշխատանքներ 207    
շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ 208    
201 տողից՝ բնակչության պատվերով 209    
201 տողից՝ սեփական ուժերով 210    
ներգրավված կազմակերպություններով 211    

 

3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների

/փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ/

Պատվիրատուների
անվանումը
Տողի
համարը
Կատարված շինարարական աշխատանքների ծավալները տարեսկզբից այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել)
     
Ա Բ 1 2 3 4
  301        
  302        
  303        
  304        
  305        
  306        
  307        
  308        
  309        
  310        
  311        

 

4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից_______________մարդ

 

Ղեկավար

________________

_______________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

   

Լրացնող

________________

_______________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

(Ազգանուն, անուն)

(Պաշտոն)

 

________________

__ __________200__թ.

 

(Հեռախոսահամար(ներ))

(լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ ________________@______________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2010, թիվ 42-Ն 01.01.2011, թիվ 21-Ն
27.10.2009, թիվ 27-Ն 01.01.2010, թիվ 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան