ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1356-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի հունվարի 3-ի և 4-ի աշխատանքային հինգշաբթի և ուրբաթ օրերը համապատասխանաբար տեղափոխել 2007 թվականի դեկտեմբերի 29-ը` շաբաթ և 2008 թվականի հունվարի 12-ը` շաբաթ օրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|