Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.01.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2008
Дата вступления в силу
18.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

17 հունվարի 2008 թվականի N 34-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով, Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ժողովի որոշումը և ընկերության պետությանը չպատկանող բաժնետոմսերի բաժնետերերի առաջարկը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը չպատկանող` 2082475.5 դրամ արժողությամբ գույքին համապատասխան բաժնետոմսերը` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի:

2. Թույլատրել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 4249950 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` 400 մմ տրամագծով 1500 գծամետր խողովակներով` վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

3. Սահմանել, որ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցվելու է «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:

5. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

6. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքին` համայնքի կողմից ներտնտեսային ցանցը կառուցելուց հետո` այն «Վաղարշապատ» ջրօգտագործողների ընկերությանը նվիրելու պայմանով:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին և 6-րդ կետերից բխող պայմանագրերի կնքումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 26
Երևան