Գլխավոր տեղեկություն
Номер
N 184-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.410
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
24.11.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
24.11.2007
Дата вступления в силу
28.11.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 184-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 37-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 24-րդ կետի «հիմնադրամներ կատարված մուծումների» բառերը փոխարինել «հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի» բառերով.

բ) 27-րդ կետի «դաշինքները» բառից հետո լրացնել «նախընտրական քարոզչությունը սկսվելուց հետո` 10-րդ օրը, ինչպես նաև» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան