Գլխավոր տեղեկություն
Номер
N 854
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.734
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2001
Дата вступления в силу
12.09.2001

040.0854.12.09.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 854
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 358 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 135882 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սիփան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 135144 հազ. դրամ, որը համապատասխանում է 135144 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 135144 հազ. դրամ, որը համապատասխանում է 135144 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 67572 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1158 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 44 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 459 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 348 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 307 հազ. դրամ:

1.6. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 152540 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտ - 2» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 137402 հազ. դրամ, որը համապատասխանում է 137402 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 137402 հազ. դրամ, որը համապատասխանում է 137402 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 68701 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

2.5. «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 15138 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 5686 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1042 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7806 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 597 հազ. դրամ:

2.6. «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 2943,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.12. «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտ - 2» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ նրա պարտավորությունները:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 22025 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանի սերմնազտիչ գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սիսիանի սերմնազտիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 20748 հազ. դրամ, որը համապատասխանում է 20748 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 20748 հազ. դրամ, որը համապատասխանում է 20748 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 5187 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Սիսիանի սերմնազտիչ գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1503 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 522 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 49 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 932 հազ. դրամ:

3.6. «Սիսիանի սերմնազտիչ գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 532 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված N 8 ԱԼԿ-ի (լցակայանի) գույքը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` Սերյոժա Հարությունյանին /անձնագիր` AC0690934, հասցեն` քաղ. Հրազդան, Կենտրոն թաղ., 10, բն. 6 (այսուհետև` գնորդ)/:

4.2. Սահմանել N 8 ԱԼԿ-ի գույքի վաճառքի գինը` 266 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի` 532 հազ. դրամի 50 տոկոսին:

4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել N 8 ԱԼԿ-ի գույքի մասնավորեցման մասին պայմանագրի կնքումը գնորդի հետ:

4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 811-Ն)

5.2. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 811-Ն)

5.3. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 811-Ն)

5.4. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 811-Ն)

6.1. Հաշվեկշռային մեթոդով 61465 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 59826 հազ. դրամ, որը համապատասխանում է 59826 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 59826 հազ. դրամ, որը համապատասխանում է 59826 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 14956 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.5. «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1639 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 429 հազ. դրամ.

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 210 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1000 հազ. դրամ:

6.6. «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 27,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 358 որոշման 14.4-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան