Գլխավոր տեղեկություն
Номер
N 128-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2008-14.05.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.11.15/28(205) Հոդ.342
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
12.10.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
12.10.2004
Дата вступления в силу
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004285

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 128-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.12.07 N 682-Ն)

3. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, 10-օրյա ժամկետում, զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի հոկտեմբերի 12-ի
N 128-Ն որոշմամբ

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):

2. Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի (այսուհետ` գրաֆիկ) համաձայն`

ա) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 10-ժամյա ջրամատակարարմամբ,

բ) սպառողների առնվազն 87 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

գ) սպառողների առնվազն 80 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

դ) սպառողների առնվազն 61 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

 (2-րդ կետը խմբ. 28.12.07 N 682-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է.

ա) տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի գրաֆիկը: Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ, օրական երկու անգամ` առաջինը 1800 -2000 -ն, իսկ երկրորդը 2000 -2300 -ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

բ) ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊան (60մ ջրի սյուն).

գ) սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում.

դ) խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ  գրաֆիկը խախտելու դեպքում աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը` բացառությամբ վարկային ծրագրով նախատեսվող վերակառուցմամբ պայմանավորված դեպքերի.

ե) խմելու ջրի մատակարարման համակարգում վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

 (3-րդ կետը խմբ., փոփ. 28.12.07 N 682-Ն)

4. Սույն պահանջների 3-րդ կետի դ) և ե) ենթակետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

5. Եթե Ընկերությունը չի կատարել սույն պահանջների 4-րդ կետը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

6. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա`

ա) Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին.

բ) Ընկերությունը պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել մատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (ստանդարտներին անհամապատասխան մատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և մատակարարված օրերի արտադրյալով):

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան