Գլխավոր տեղեկություն
Номер
N 1289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
02.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1289-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԸ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կաթնային տավարաբուծության զարգացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության 2007-2015 թվականների զարգացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով վաճառել Հայաստանի Հանրապետության ֆերմերային տնտեսություններին:

2. Հաստատել վաճառքի պայմանագրով նախատեսվող տոհմային երինջների վաճառքի գինը, տարաժամկետ վճարման ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել գանձապետական հատուկ հաշիվ` տոհմային երինջների վաճառքից ստացված վճարները հավաքագրելու համար:

4. Սահմանել, որ`

1) տոհմային երինջների վաճառքի կարգը հաստատում և պայմանագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը.

2) տարաժամկետ վճարման պայմանով վաճառված տոհմային երինջները գնորդին հանձնելու պահից մինչև պայմանագրի գնի ամբողջությամբ վճարումը համարվում են վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման.

3) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարներն օգտագործվելու են Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման նպատակով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1289-Ա որոշման

 

ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆԸ, ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

NN ը/կ Ցեղը Մեկ երինջի, տարաժամկետ վճարման պայմանով, վաճառքի գինը
(դրամ)

Վաճառքի
պայմանագրով
նախատեսվող
տարաժամկետ
վճարման
ժամկետը
(տարի)

Տոհմային երինջների վաճառքի պայմանագրով նախատեսված գնի վճարումը, ըստ տարիների, վաճառքի գնի նկատմամբ` տոկոսային արտահայտությամբ
1-ին
տարի
2-րդ
տարի
3-րդ
տարի
4-րդ
տարի
1. Շվից ցեղի երինջներ գնման պայմանագրով սահմանված մեկ գլխի ձեռքբերման գինը` առանց ավելացված արժեքի հարկի 4 10 % 20 % 30 % 40 %
2. Հոլշտինյան ցեղի երինջներ 4 10 % 20 % 30 % 40 %
3. Սիմենթալ ցեղի երինջներ 4 10 % 20 % 30 % 40 %

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան