Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1281-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Միջազգային զարգացման ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև 2007 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2007 թվականի օգոստոսի 22-ին վավերացված Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման TF090313 դրամաշնորհի իրականացման անհրաժեշտությունից և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում Հայկական երկաթուղու կոնցեսիայի գործարքի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով 2007 թվականի օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով «ՍիՓիՍիԷս Տրանսկոմ Լիմիթեդ» կազմակերպությունը (Կանադա) և այդ կազմակերպության հետ կնքել պայմանագիր 801 954,67 կանադական դոլար և 270 494,66 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով:
2. Լիազորել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ապահովել Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում մրցույթների անցկացումը և մրցույթներում հաղթած անձանց հետ համապատասխան պայմանագրերի ստորագրումը` մինչև «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում հաստատել մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլարի համարժեք գումարից ցածր արժեքով մրցույթների արդյունքները` մինչև Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի կառավարման խորհրդի ձևավորումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|