Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
18 հոկտեմբերի 2007 թվականի N 1202-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի 93 աշխատողների կենսաթոշակի անցնելու կապակցությամբ միանվագ վճարվող նպաստների ֆինանսավորումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 264,586.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ |
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|