Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
18 հոկտեմբերի 2007 թվականի N 1206-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 27,100.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վարձակալության իրավունքով հանձնված` Երևանի Մալխասյանց 31 հասցեում գտնվող` Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ԱՊՓԲԸ-ի N 1 ենթակայանի 130 քառ. մետր տարածքի տանիքի, հյուսվածքաբանաքիմիական բաժանմունքի, ախտաբանական կենտրոնի հիմնանորոգման, ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման համար` 24,300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իր գործունեության իրականացման նպատակով անհրաժեշտ սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար` 2,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ |
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
|