«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1042-Ա
ԳԵՎՈՐԳ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ջութակահար Գևորգ Ղարաբեկյանի երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գևորգ Հակոբի Ղարաբեկյանին (ծնվ.` 1982 թ., քաղ. Երևան, Թոթովենցի 13, բն. 44) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի աշնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 10.01.08 N 10-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 23 Երևան |