ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1102-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքի վթարային պատշգամբները վերանորոգելու նպատակով 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 14145.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 800.0 հազ. դրամ, «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 13345.0 հազ. դրամ):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|