Գլխավոր տեղեկություն
Номер
N 1556-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.64
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2007
Дата вступления в силу
26.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1556-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 502 որոշման 3-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի 2-րդ կետին» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. 1-ին կետը «(գնահատմանը)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարմանն» բառերով,

բ. 4-րդ կետում «Ծառայության պետի, ծառայության պետի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող վարչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի» բառերը փոխարինել «Ծառայության պետի կամ հարկային տեսչության պետի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան