ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1058-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկանիշի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքների դիմաց վճարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) 80,003.2 եվրոյին և 66,669.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից`
1) «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալության կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց վճարելու համար` 60,000.0 եվրոյին համարժեք դրամ, այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար` համապատասխանաբար 13,336.5 եվրոյին և 6,666.7 եվրոյին համարժեք դրամ.
2) «Մուդիս Ինվեսթոր Սերվիս» վարկանշային գործակալության կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց վճարելու համար` 50,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար` համապատասխանաբար 11,113.8 ԱՄՆ-ի դոլարին և 5,555.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։
2. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված` սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման հիման վրա ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը, պայմանագիրը և գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել գործարքների ֆինանսավորումը սույն որոշման հիման վրա` առանց այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|