Գլխավոր տեղեկություն
Номер
N 1242-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.07/54(578) Հոդ.1154
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.10.2007
Дата вступления в силу
08.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում քարտուղարության աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն՝ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Արձանագրությունն ստորագրում են համապատասխան աշխատողը և ընդհանուր բաժնի պետը:».

2) 17, 59, 60, 64, 78 և 81-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «փոխվարչապետին» բառով և դրա հոլովաձևերով.

3) 17-րդ կետում «զեկուցելու» բառից առաջ «նախարարին» բառը փոխարինել «փոխվարչապետին» բառով.

4) 19-րդ կետում «համակարգչում և մատյանում» բառերը փոխարինել «համակարգչում կամ մատյանում» բառերով, իսկ «համաձայնությամբ» բառը՝ «մակագրությամբ» բառով.

5) 23-րդ կետի երկրորդ պարբերությունը «ենթակա հարցերի» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի» բառերով.

6) 27-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված փաստաթղթերը.».

7) 28-րդ կետի`

ա. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «ը» ենթակետում «ստեղծված» բառը փոխարինել «կազմված» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Աբրահամյան

 

2007 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան