«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և՝
ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 283.9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
277 հեկտարը, որից՝ 72 հեկտար վարելահող, 20 հեկտար արոտ, 185 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար,
6.9 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.
բ) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի՝ քաղաքացիների սեփականությունը համարվող 3.8 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար։
(որոշումը փոփ. 14.04.04 N 550-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 25 Երևան |
|
ՀՀ կառավարության 2003 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) | Պայմանական նշանը | Ընդամենը | այդ թվում՝ | |||||
վարելահող | բազմամյա տնկարկներ | խոտհարք | արոտ | անտառ | այլ հողեր | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 10.0 | 10.0 | |||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 2.1 | 2.1 | ||||||
Հ | 2.1 | 2.1 | |||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 6.9 | 6.9 | ||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
Ջրային հողեր | Ջ | ||||||||
Ընդամենը | 19.0 | 12.1 | 6.9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2004, N 550-Ն | 15.05.2004, N 161-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|