«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հոկտեմբերի 2007 թ. |
թիվ 333-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1.1 կանոնակարգ 3-ի 8-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Թիվ 4 հաշվետվության մեջ բոլոր արժույթներով ներգրավված միջոցները ներկայացվում են համատեղ՝ մեկ էջի վրա, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի՝ «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Թիվ 4 հաշվետվության 2-ից 13-րդ սյունակների տողերում ներկայացվում են պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների հաշվարկը: 18-րդ, 19-րդ և 20-րդ սյունակների տողերում ներկայացվում է փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը: Ընդ որում, 18-րդ, 19-րդ և 20-րդ սյունակների տողերը լրացնելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հաշվետու բանկի թղթակցային հաշիվների տվյալ օրվա մնացորդն արտացոլող քաղվածքները: 21-ից 24-րդ սյունակների տողերում ներկայացվում են Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված այն միջոցները, որոնք, համաձայն կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետի, ենթակա չեն պարտադիր պահուստավորման:».
1.2 կանոնակարգ 3-ի ձև թիվ 4 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ» հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 3-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 31 Երևան |
Հավելված 1
Հաստատված է
Ձև թիվ 4 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ
Բանկի անվանումը _____________________________
Ամսաթիվը __________________ թ - ից մինչև _____________ թ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կ.Տ. |
Բանկի վարչության նախագահ
Գլխավոր հաշվապահ |
__________________ __________________ |