Գլխավոր տեղեկություն
Номер
N 1511-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2007
Дата вступления в силу
21.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1511-Ա

 

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության 2005 և 2006 թվականների ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2006 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին (որը կազմել է 82,652 մլն դրամ):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` սահմանված կարգով ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 24
Երևան