Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 65-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2007-27.08.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.364
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
01.08.2007
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.08.2007
Дата вступления в силу
11.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60407345

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան

թիվ 65-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2002 թվականի մարտի 4-ի ««Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ա. Շահնազարյան

 

 

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 65-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը։

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով մրցակից չունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը):

3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրան տվյալ ապրանքային շուկայում մենաշնորհ դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով:

4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտներն ապրանքային շուկայում համարվում են գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրանցից յուրաքանչյուրին տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով:

5. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտներն ապրանքային շուկայում համարվում են գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրանցից յուրաքանչյուրին տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով:

6. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով` տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

7. Ապրանքային շուկայի ծավալը և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում են բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ` ապրանքային շուկայի սահմանների, դրա սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգի համաձայն: Հաշվարկը կատարվում է չափման միևնույն ձևի կիրառմամբ:

8. Ապրանքային շուկայի ծավալի և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի (այսուհետ` ուսումնասիրվող ժամանակահատված) տվյալների հիման վրա:

9. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:

10. Տնտեսվարող սուբյեկտը մենաշնորհ դիրք ունեցող կարող է համարվել նաև այդ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի կամ այլ տվյալների հիման վրա` առանց սույն կարգում նշված ուսումնասիրության իրականացման կամ տեղեկատվության վերլուծության։

11. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը գրանցվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):