Գլխավոր տեղեկություն
Номер
N 635-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.578
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2003
Дата вступления в силу
05.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 635-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման հավելվածի 95-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին օժանդակելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ներգրավել շահագրգիռ կազմակերպություններ, փորձագիտական խմբեր և փորձագետների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գ. Վարդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Փ. Թադևոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ-ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
Ա. Բալյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային հարկային հարաբերությունների գծով խորհրդատու
Ա. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության անուղղակի հարկերի և կանխիկ գործարքների վարչարարության բաժնի պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ
Ա. Զարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
Ա. Սառիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետական տուրքի, լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ
Մ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության ստուգումների համակարգման և ամփոփման բաժնի պետ
Գ. Քառյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

(կազմը փոփ. 14.08.03 N 1008-Ն, լրաց. 04.09.03  N 1117-Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ
Աշխատանքի նկարագիրը Ժամկետը
1. Հարկային օրենսգրքի նախագծի ընդհանուր մասի մշակում 2003 թ. նոյեմբեր - 2004 թ. օգոստոս
2. Հարկային օրենսգրքի նախագծի հատուկ մասի մշակում, այդ թվում՝ մինչև 2004 թվականի նոյեմբեր
  ավելացված արժեքի հարկի մասի մշակում 2003 թ. դեկտեմբեր-2004 թ. հունվար
  ակցիզային հարկի մասի մշակում 2004 թ. փետրվար
  շահութահարկի մասի մշակում 2004 թ. մարտ-ապրիլ
  եկամտահարկի մասի մշակում 2004 թ. մայիս
  պարզեցված հարկի մասի մշակում 2004 թ. հունիս
  հաստատագրված վճարների մասի մշակում 2004 թ. հուլիս
  գույքահարկի մասի մշակում 2004 թ. օգոստոս
  հողի հարկի մասի մշակում 2004 թ. սեպտեմբեր
  այլ պարտադիր վճարների մասի մշակում 2004 թ. հոկտեմբեր
3. Հարկային օրենսգրքի նախագծի անցումային մասի մշակում 2004 թ. նոյեմբեր

(ժամանակացույցը փոփ. 14.08.03 N 1008-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ