ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1170-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ մասում գտնվող` Բաղրամյան փողոցի N 26 շենքի` 60 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 677 160 դրամ հաշվեկշռային արժեքով N 3 ծառայողական բնակարանը նվիրաբերել այնտեղ բնակվող Վարդուշ Հարությունի Ջուլհակյանին, և 60 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 773 580 դրամ հաշվեկշռային արժեքով N 4 ծառայողական բնակարանը նվիրաբերել այնտեղ բնակվող Բորիս Արշակի Խաչատրյանին` որպես բնակելի տարածքներ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումներն իրականացվելու են նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|