Գլխավոր տեղեկություն
Номер
N 1227-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.07/54(578) Հոդ.1145
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.10.2007
Дата вступления в силу
17.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1227-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերով.

«զ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

է) ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

ը) ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

թ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

ժ) ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

ժա) ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է)».

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի`

ա. 9-րդ, 23-րդ և 29-րդ կետերում «5 օր առաջ» բառերը փոխարինել «7 օր առաջ» բառերով,

բ. 19-րդ կետի «ա» ենթակետում «պահանջների խախտման» բառերը փոխարինել «պահանջների կոպիտ խախտման» բառերով.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի`

ա. 6-րդ, 20-րդ և 26-րդ կետերում «5 օր առաջ» բառերը փոխարինել «7 օր առաջ» բառերով,

բ. 16-րդ կետի «ա» ենթակետում «պահանջների խախտման» բառերը փոխարինել «պահանջների կոպիտ խախտման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ սույն կարգին համապատասխան:

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:

 

II.  ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Անմաքս առևտրի խանութը մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածք է, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքներ:

6. Անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում:

7. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝

1) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո, իսկ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտով մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով` Հայաստանի Հանրապետության
օդանավակայանների ստերիլ գոտիներում.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղերը:

8. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի պահեստից իրացման սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:

9. Կազմակերպիչը պարտավոր է բացառել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների դուրսհանումն առանց մաքսային հսկողության` բացառությամբ մանրածախ առևտրով վաճառված ապրանքների դուրսհանման:

10. Ապրանքների վաճառքը պետք է իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից:

11. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝

1) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալու անմաքս առևտրի խանութներ և կատարելու գնումներ.

3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.

4) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերի անդամները.

5) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա.

6) Լիցենզավորող մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկմանն առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքների վաճառքը:

12. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:

13. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով: Կազմակերպիչն անմաքս առևտրի խանութներում կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ` չեկերով, վճարային քարտերով և այլն:


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և  գործունեության իրականացման վայրերը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.

3) անմաքս առևտրի խանութի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

4) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված շենքերի և շինությունների հատակագծերը.

5) պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).

8) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

10) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

15. Եթե հայտատուն սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեում գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայում են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

16. Կազմակերպիչը (հայտատուն) իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Կազմակերպիչը պարտավոր է`

1) ապահովել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումն ու հաշվառման արդյունքների տրամադրումը մաքսային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) լիցենզավորող մարմին ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություն` լիցենզավորող մարմնի սահմանած ձևով և պարբերականությամբ:

 

IV.  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 

18. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ՝ կազմակերպիչ), որոնք ստեղծվել են բացառապես ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզավորումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

4. Լիցենզիան տրամադրում և տրամադրված լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված լիցենզավորող մարմինը:

 

II. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետ՝ ազատ տնտեսական գոտի) և սույն կարգին համապատասխան ստացված (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) լիցենզիայի առկայությունը, ինչպես նաև լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանությունը:

6. Կազմակերպիչը պետք է ապահովի`

1) ազատ տնտեսական գոտու սանիտարահիգիենիկ պայմանները, պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2)  անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ տնտեսական գոտու տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.

3) ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքի` լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին համապատասխան առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կառուցապատումն այնպես, որպեսզի բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ազատ տնտեսական գոտու տարածքից դրանց դուրսբերման հնարավորությունը.

4) բեռնային գործողություններ իրականացնելու և ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում՝ բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը.

5) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

6) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող և այլն) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների և սարքավորումների առկայությունը.

7) իր կողմից մատուցվող ծառայությունների գների ողջամտությունը և համամասնությունն արդյունավետ սպասարկման ծախսերին.

8) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 672-րդ հոդվածի 4-րդ մասի «բ», «դ» և «է» ենթակետերի և 673-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կնքված պայմանագրերի ու ընդունված որոշումների մասին լիցենզավորող մարմնի տեղեկացվածությունը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

9) ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.

10) ազատ տնտեսական գոտու կազմակերպման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.

3) ազատ տնտեսական գոտու տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը և տվյալ ազատ տնտեսական գոտու համար տարածք սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պատճենը.

4) ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքի (այդ թվում` սահմանագծի, բաց տարածքների, ճանապարհների, շենքերի և շինությունների) հատակագծերը.

5) ազատ տնտեսական գոտու պահպանության պահնորդաազդանշանային համակարգի (համակարգերի) վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

8) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

9) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.

10) ազատ տնտեսական գոտու տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի «ե» ենթակետի համաձայն մաքսային մարմիններին տրամադրվող տարածքների և պայմանների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ (փաստաթղթեր):


IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

8. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության

լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ՝ շահագործող), որոնք ստեղծվել են բացառապես ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության լիցենզավորումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

4. Լիցենզիան տրամադրում և տրամադրված լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված լիցենզավորող մարմինը:

 

II. ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է սույն կարգին համապատասխան ստացված (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) լիցենզիայի և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված պայմանագիրն ազատ տնտեսական գոտու շահագործման մասին: Եթե շահագործողի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող որևէ գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է լիցենզիա, ապա շահագործողը պարտավոր է գործունեության տվյալ տեսակով զբաղվել համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

6. Շահագործողը պետք է ապահովի`

1) իր կողմից ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.

2)  ազատ տնտեսական գոտու շահագործման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու  համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.

3) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված` ազատ տնտեսական գոտու շահագործման մասին պայմանագրի պատճենը.

4) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող այն տարածքների, շենքերի ու շինությունների հատակագծերը և սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը, որոնցում շահագործողն իրականացնելու է իր գործունեությունը.

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

6) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

8. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
 

___________________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

_________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)

 

Տրված է _______  _________________   ________ թ.

 

Գործողության ժամկետը ______________________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

       
 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

_________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)

 

Հատուկ պայմաններ __________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Տրված է _______  _________________   ________ թ.

Գործողության ժամկետը ______________________________________________

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)

 

Հատուկ պայմաններ __________________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

Տրված է _______  _________________   ________ թ.

Գործողության ժամկետը ______________________________________________

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.