Գլխավոր տեղեկություն
Номер
N 1220-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1130
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.10.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.10.2007
Дата вступления в силу
01.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Կասկադին հարող տարածքից 16380 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագիրը` պայմանագրում նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված հողամասը վարձակալությամբ տրամադրելու իրավունք:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` նշված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելիս` պայմանագրում նախատեսել դրույթ կողմի իրավունքը նշված հողամասի գնման նախապատվության մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 18-ի N 1220-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_19244

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան