ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2007 թվականի N 13-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հաստատել դատական ծառայողի վարքագծի կանոնները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
Հ. Մանուկյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ
1. Uույն կանոններով uահմանվում են դատական ծառայողի վարքագծի կանոնները ինչպեu ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս:
2. Դատական ծառայողի վարքագծի կանոնները, բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, դատական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
3. Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատական ծառայողների համար: Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
4. Դատական ծառայությունն իրականացնելիս դատական ծառայողի գործողությունները պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, և դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, պիտանի և չափավոր:
5. Դատական ծառայողը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով բարձր պահել պետական` դատական իշխանության, պետական` դատական ծառայության համբավը, ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի և դատական ծառայության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն նշված նպատակի իրականացմանը:
6. Դատական ծառայողը պարտավոր է ինչպես անձամբ պահպանել վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինել իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:
7. Դատական ծառայողը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հեղինակազրկել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը և պետական մարմիններին կամ վտանգել պետական իշխանության իրականացումը:
8. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայական հարաբերություններում պետք է զերծ մնա այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կվտանգի դատական իշխանությունը, կստեղծի հնարավորություն դատավորի վարքագծի կանոնների խախտման կամ կառաջացնի նման տպավորություն:
9. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայական հարաբերություններում պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բացառել ցանկացած տիպի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ կոլեկտիվի անդամների, դատարան մուտք գործած անձանց հետ և այլ շփումներում:
10. Դատական ծառայողը դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ:
11. Դատական ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնի, ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:
12. Ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատական ծառայողը պետք է գրավի ակտիվ դիրք, բարձր գնահատի ծառայողական շահը, առաջարկություններ ներկայացնի մասնագիտական ծառայողական գործունեության կատարելագործման ուղղությամբ:
13. Դատական ծառայողն իր քաղաքական զսպվածության պարտականությունն իրականացնելիս պետք է իր ամենօրյա գործառույթներում և շփումներում լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:
14. Դատական ծառայողն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական, թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:
15. Դատական ծառայողը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր, կամ այլ շահավետ առաջարկ:
16. Դատական ծառայողը պարտավոր է պարբերաբար զբաղվել իր մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, իրազեկ լինել օրենսդրական փոփոխություններին, իրավական մեկնաբանություններին, առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` մասնագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին:
17. Դատական ծառայողը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:
18. Դատական ծառայողը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|