Գլխավոր տեղեկություն
Номер
N 1178-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2007
Дата вступления в силу
12.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1178-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ» ՀՄԴ-ից 2002 թվականին տրամադրված մեկ մլն ԱՄՆ-ի դոլար փոխառության գումարը վաղակետ վերադարձնելու գծով վճարումները հաշվեգրելու համար.

2) արտաբյուջետային հաշվին հաշվեգրված դրամական միջոցներն ուղղել գյուղատնտեսության բնագավառում իրականացվող Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» միջազգային ծրագրով գյուղական բիզնեսի վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համաձայնեցված պայմաններով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան