ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1128-Ա
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՐԲՈՑ ՀԱԿՈԲՅԱՆՑ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՍԱՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին և 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Հովնան (Տ. Կորյուն աբեղա) Բաղդասարյանին (ծնվ.` 1980 թ., ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
2. Մինչև 2008 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց հետևյալ միաբաններին և սաներին`
Արամ (Տ. Թադևոս քահանա) Տեր-Մկրտչյան (ծնվ.` 1982 թ.,ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան),
Հովհաննես (Տ. Հրաչ քահանա) Սարգսյան (ծնվ.` 1982 թ.,ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ),
Գևորգ (Տ. Մանուկ քահանա) Զեյնալյան (ծնվ.` 1983 թ., ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին),
Հովհաննես Մարտիրոսյան (ծնվ.` 1987 թ., քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք),
Զավեն Ոսկանյան (ծնվ.` 1988 թ., ՀՀ Արմավիրի մարզ, գ. Այգեշատ),
Հովհաննես Թորգոմյան (ծնվ.` 1989 թ., ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան),
Էդգար Գևորգյան (ծնվ.` 1989 թ., քաղ. Երևան, Նուբարաշեն թաղային համայնք),
Էդգար Սահակյան (ծնվ.` 1989 թ., ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մարգարա),
Վարդան Ոսկանյան (ծնվ.` 1989 թ., ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր),
Կարապետ Հայրապետյան (ծնվ.` 1989 թ., ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ),
Անտոն Բալյան (ծնվ.` 1988 թ., ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|