Գլխավոր տեղեկություն
Номер
N 1168-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1087
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2007
Дата вступления в силу
03.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ Վարդիթեր Ամիրյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ Վարդիթեր Ամիրյանին ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1168-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
    այդ թվում`  
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (4,000.0)
   

այդ թվում`

 
  05 Այլ սոցիալական ծրագրեր (4,000.0)
   

այդ թվում`

 
    13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (4,000.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն (4,000.0)
   

այդ թվում`

 
    Կապիտալ ներքին տրանսֆերտներ (4,000.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 4,000.0
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 4,000.0
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 4,000.0
    ՀՀ կառավարություն 4,000.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1168-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և
կատարողների
անվանումները
Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-
խումբը
կապիտալ շինարա-
րություն
կապիտալ նորոգում

նախագծահե-
տազոտական, երկրաբանահե-
տախուզական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր
    ԸՆԴԱՄԵՆԸ (4,000.0)       (4,000.0)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (4,000.0)       (4,000.0)
    այդ թվում`          
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (4,000.0)       (4,000.0)
   

այդ թվում`

         
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (4,000.0)       (4,000.0)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1168-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ (4,000.0)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (4,000.0)
    այդ թվում`  
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (4,000.0)
   

այդ թվում`

 
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (4,000.0)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան