Գլխավոր տեղեկություն
Номер
N 353-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2007-25.05.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հոդ.328
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
31.08.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.08.2007
Дата вступления в силу
11.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60007327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

  N 353-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու, և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովը Կայաններից 2008 թվականի և դրան հաջորդող տարիների համար առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

 
T
 
=


T1

[


k
1

 Pl
_______


+k2

 ER1
______


+(1-k1-k1)
 ],
100 ER2
 

որտեղ՝

T - սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).

T1 - գործող սակագնի մեծությունն է (ղրամ/կՎտժ).

K1 - գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման սղաճի տեմպով և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,25, իսկ հողմային էլեկտրակայանների համար՝ 0.1.

PI - ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ.

K2 - գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, միաժամանակ, գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և հողմային էլեկտրակայանների համար ընդունվում է 0.9.

ER1 - ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար.

ER2 - ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է՝ փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտաղրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան