Գլխավոր տեղեկություն
Номер
N 1137-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1059
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2007
Дата вступления в силу
27.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1137-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 563-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.26 հեկտար հողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արտադրական օբյեկտ կառուցելու համար:

2. Առաջարկել Ջրաբերի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1137-Ն որոշման

 

ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր  ս խ ե մ ա

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման

Ներմուծեք նկարագրությունը_9391

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան