ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2007 թվականի N 1141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 894-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Ավտոբուս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերություններին խոշոր գործարքներ կնքելու թույլտվություն տալու մասին» N 894-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Շիրակի փողոցի N 9 հասցեում գտնվող` 13775 քառ. մետր մակերեսով հողամասը` տարեկան կադաստրային արժեքի 1%-ից ոչ պակաս վարձավճարով, և 4443 քառ. մետր մակերեսով շենքերն ու շինությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված ամսական վարձավճարով, վարձակալության պայմանագրերով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների օգտագործմանը՝ հաշվի առնելով կազմակերպությունների ավտոբուսների թիվը և սպասարկման տեխնիկական հնարավորությունները։».
2) որոշման 2-րդ կետը «վարձակալության» բառից առաջ լրացնել «ավտոբուսների» բառով.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «(գումարած ավելացված արժեքի հարկը)» բառերը փոխարինել «(ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|