Գլխավոր տեղեկություն
Номер
N 726-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2004
Дата вступления в силу
30.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 726-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 28.09.2006 N 1662-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում անհատույց օգտագործման իրավունքով, 70 տարի ժամկետով 2.5 հեկտար մակերես ունեցող հողամասը տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, առանց մրցույթի վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով 0.7 հեկտար` Միացյալ Արաբական Էմիրություններին, 0,15 հեկտար` Լիբանանի Հանրապետությանը՝ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով։

(1-ին կետը խմբ. 28.09.2006 N 1662-Ա)

2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 26
Երևան